Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

18 հուն 2020 13:35

Տեսանյութ.Իշխանությունները հասկանում են՝ իրենք «տակ են տալիս» այս պայքարում

«Այս պահին ընթանում են շատ կոնստրուկտիվ քննարկումներ, քաղաքական գործընթաց է գնում, բայց դեռ չեմ կարող մանրամասնել»,- խորհդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով իրենց՝ տարբեր քաղաքական ուժերի հետ բանակցություններին։


Դիտարկմանը, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է՝ իրենք կմիանան կորոնավիրուսի տարածման դեմ արվող քայլերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու ԲՀԿ-ի նախաձեռնությանը, եթե հանձնաժողովը նախագահի ԼՀԿ-ական պատգամավորներից մեկը, Ա. Աբովյանն արձագանքեց՝ մենք պայմաններով ու նախապայմաններով չենք խոսում։


«Մենք հարգանքով ենք վերաբերում պարոն Մարուքյանի կարծիքին, բայց որևէ մանրամասն այս պահին չեմ կարող մեկնաբանել, քաղաքական գործընթաց է սկսվել, շատ ակտիվ, նորմալ, բարեկամական մթնոլորտում աշխատում ենք։ Ընթացքը չպետք է լարել»,- նշեց նա։


Լրագրողների դիտարկմանը՝ համացանցում տեսանյութ է տարածվում, որ մի շարք մարդիկ իրենց ԲՀԿ-ի անդամատոմսերը գետնին են գցում, դա նո՞ր է, թե՞՝ հին կադրեր են, Ա. Աբովյանը պատասխանեց՝ իշխանությունները շարունակում են տեղեկատվական լկտի գրոհները։


«Ըստ երևույթին, սա այն կոշտ վարկաբեկման տրամաբանության մեջ է մտնում, որ իշխանություններն իրականացնում են մեր նկատմամբ։ Նրանք տարբերակ չունեն, պիտի մի ձևով քողարկեն քաղաքական հետապնդումները։ Ես տեղեկություններ չունեմ, որ որևէ մեկը այս օրերին հրաժարվել է ԲՀԿ անդամակցությունից։ Բայց այս օրերի ընթացքում, եթե չեմ սխալվում 4000-ից ավելի մարդ դիմել է, որ ընդգրկվի ԲՀԿ-ում։ Մարդիկ զանգում են, գրում են, գալիս են, փորձում են աջակցել։ Քանի որ այսօր ԲՀԿ շուրջ կատարվողը գլոբալ, պետական խնդիր է։ Այն ճանապարհը, որ այսօր ընտրել են իշխանությունները, տանում է դեպի կոլապս։ Եթե մենք նախկինում ունեինք տնտեսական և սոցիալական կոլապս, ապա հիմա ունենք ակնհայտ քաղաքական ճգնաժամ։ Միակ մեղավորը իշխանություններն են։ Բայց վաղ թե ուշ ճշմարտությունը հաղթելու է»,- վստահեցրեց Ա. Աբովյանը։


Պատգամավորի խոսքով, տեղի ունեցած գործընթացները բավականին ծանր հետևանքներ են առաջացրել ՀՀ թե՛ իմիջի համար, թե՛ քաղաքական զարգացումների։


Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ միտք կա ընտրակաշառք բաժանած կուսակցությունների գործունեությունն արգելող օրենքի նախագիծ բերելու, ապա Արման Աբովյանը Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվեց ուսումնասիրել այն պետությունների փորձը, որոնք արգելում էին կուսակցությունների գործունեությունը, օրինակ՝ Ֆաշիստական Գերմանիան, երբ կոմունիստական կուսակցության առաջ արգելք դրեց։


«Պարզ է, որ իշխանությունները փորձում են շատ բուռն պրոցեսներ գեներացնել, որովհետև հասկանում են՝ իրենք «տակ են տալիս» այս պայքարում։ Այժմ մեզ մոտ ձևավորվում են նեոլիբերալ ֆաշիզմի տարրեր»,- նշեց պատգամավորը։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր