Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

19 հուն 2020 12:45

Տեսանյութ.Սա չի նշանակում դրսից տղա բերել.Ինձ զանգահարել են եվրոպական բավականին հայտնի իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ

Ես հույս ունեմ, որ իշխանությունն իր քաղաքական պայքարում չի իջնի այդ աստիճանի, բայց եթե հանկարծ համարձակվեն իջնել, ապա դա կլինի իրենց մահապատժի դատավճիռը՝ բարոյական, քաղաքական եւ իրավական առումով։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով իր եւ մյուս ԲՀԿ–ական պատգամավորներին նկատմամբ «սպառնալիքներին», թե ձեր անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ կհրապարակվեն։


«Պատկերացնո՞ւմ եք, դրա միջազգային արձագանքը եւ ով է լինելու դրա քաղաքական եւ հիմնական պատասխանատուն»,-ասաց նա:


Լրագրողի հարցին, թե ի՞նչ եք կարծում ի՞նչ որոշում է կայացրել դատարանը, կապված դատավորին ներկայացրած ինքնաբացարկի հետ, Զոհրաբյանը պատասխանեց. « Ես դատարանի փոխարեն չեմ կարող գնահատական հնչեցնել։ Մեր քայլերը հստակ ծրագրված են, բոլոր հնարավոր զարգացումների դեպքում, մենք ունենք մեր մարտավարական քայլերը, որը բնականաբար ես այս պահին չեմ հրապարակի»։


Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ իր հանդեպ սկսված գործընթացներին եւ դրանց վերաբերյալ միջազգային գործընկերների արձագանքին, ինչպես նաեւ ՌԴ–ի դեսպանի հետ հանդիպման վերաբերյալ հնչած մեկնաբանություններին, թե «դրսից տղա են բերել». «Ինձ զանգահարել են եվրոպական բավականին հայտնի իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ, իրենք առաջիկայում հանդես կգան հրապարակումներով  եւ բնականաբար իրենք հետեւելու են, թե ԲՀԿ–ի, թե անձնապես իմ հանդեպ սկսված քաղաքական գործընթացներին։ Ես սա չեմ համարում դրսից տղա բերել, եթե այդպիսի բան լիներ, ապա ես ինքս խնդրել եմ բազմաթիվ եվրոպացի իմ գործընկերների, փոխնախագահների մակարդակով ընդհուպ, ովքեր ցանկանում էին այս օրերին հրապարակումներով հանդես գալ, խնդրել եմ այս պահին ձեռնպահ մնալ։ Կարծում եմ իշխանությունը պետք է պատերազմ հայտարարի ոչ թե նրանց, որոնք իսկապես մտահոգություն են հայտնում երկրի համար, ՀՀ քաղաքացիների համար, նրանց հանդեպ ոչ թե պետք  սկսվեր նման ռեպրեսիաներ, այլ պետք է պայքարել կորոնավիրուսի եւ տնտեսական խայտառակ իրավիճակի դեմ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր