Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են          Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմը Փաշինյանից պահանջում է հրապարակել ռադիոկապի ձայնագրությունը       Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն    

20 հուն 2020 12:20

Ովքեր են վճարել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար անհրաժեշտ գրավը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարանի դատարանում սահմանված գրավի գումարի մեծ մասը տվել են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը («Տաշիր Գրուպ»), գործարար Սերգեյ Համբարձումյանը («Группа компаний «Монарх»»), ռուսաստանյան հայտնի միլիարդատեր, «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի խոշոր բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը (ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անկախ տնօրեն է), ռուսաստանաբնակ հայտնի գործարար և բարերար Գենադի Ստեփանյանը։ Այս մասին հայտնում է 7or.am կայքը:


Քոչարյանի ազատության համար գրավի վճարմանը մասնակցել են բազմաթիվ այլ գործարարներ, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ համապատասխան հաշվեհամարին փոխանցումներ կատարած ՀՀ քաղաքացիներ։


Նշենք, որ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին։ Սահմանվել է աննախադեպ բարձր՝ 2 միլիարդ դրամ (ավելի քան 4 միլիոն դոլար) գրավ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր