Յուրահատուկ գործարք.Քոչարյանի եւ Ծառուկյանի վարքագծից է կախված, թե ինչպես իրեն կպահի իշխանությունը նրանց կալանավորելու հարցում. «Իրատես»

Սակայն եւ՛ Քոչարյանը, եւ՛ Ծառուկյանն ունեն մեկ երաշխիք, որի պարագայում իշխանությունը երբեք նրանց դատարան չի բերի ու չի կալանավորի։ Դա ոչ թե իրավական ալիբիներն են, այլ քաղաքական դիրքորոշումը, այն է՝ այսուհետ ինչպես կդրսեւորեն իրենց քաղաքական առումով։ Այլ խոսքով, յուրահատուկ մի գործարք. եթե Քոչարյանն ու Ծառուկյանն իրենց թիմակիցներով որոշեն դուրս չգալ օրվա իշխանության դեմ, չպահանջել Փաշինյանի հրաժարականը, կարող են հանգիստ ապրել, հակառակ դեպքում, հասկանալի է արդեն ինչ սցենարով կընթանան իրադարձությունները։ Ստացվում է՝ Քոչարյանի եւ Ծառուկյանի վարքագծից է կախված, թե ինչպես իրեն կպահի օրվա իշխանությունը նրանց կալանավորելու հարցում։
Եթե Ռոբերտ Քոչարյանի պարագայում ձեւավորված թիմ, քաղաքական ուժ չկա, որպեսզի հակաիշխանական ինչ-ինչ դաշինքների միանա, վարչապետի հրաժարականի պահանջով դուրս գա փողոց, ապա այդ առումով բավական բարդ վիճակում է Գագիկ Ծառուկյանը, որովհետեւ ունի թիմ, իշխանության դեմ պայքարելու «տղամարդու» խոստում, այլ ուժերի հետ թեկուզ բանավոր համաձայնություն։ Ասել է՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու գինը կարող է լինել քաղաքական չեզոքությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում