Պուտինին ի սրտե մահ եմ ցանկանում, որպեսզի ամբողջ աշխարհը գոնե մի փոքր շունչ քաշի. վրացի լրագրողը երբեք ծնկի չի գա
![](https://agenda.ge/files/medicine/kadyrov.jpg)
Գաբունիան հետաքրքրվում է` արդյո՞ք իր զենքը չափազանց ծանր և կոպիտ էր, երբ 2019 թվականի հուլիսի 7-ին նա Պուտինի հասցեին անպարկեշտ բառապաշարով արտահայտվեց, և հարցնում է. «Իսկ ինքը՝ Պուտինը, զենք ափսոսա՞ց Վրաստանի համար: Միայն ատոմային ռումբ չնետեց մեր հողի վրա»:
Իր ելույթում լրագրողը մի քանի անգամ նշել է, որ չի վախենում մահից: Գաբունիան չի կասկածում իր դեմ մահափորձի պատրաստման վարկածի ճշմարտացիության հարցում, որի ետևում իբր կանգնած է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը: Նա նաև ասել է, որ «Պուտինին սրտանց մահ է ցանկանում, որպեսզի ամբողջ աշխարհը գոնե մի փոքր շունչ քաշի»:
«Իմ խոսքերն ուղղված են անձամբ Պուտինին և նրա ստրուկներին, այլ ոչ թե ամբողջ ռուս ժողովրդին: Ես Վլադիմիր Պուտինի և ռուս ազգի միջև հավասարության նշան չեմ դնում: Ես հարգում եմ ռուս ժողովրդին և սիրում եմ նրանց մշակույթը: Ռուսաստանի նախագահի հավատարիմ շունիկ Ռամզան Կադիրովը նույնպես չի խորհրդանշում Չեչնիան: Ինձ համար իսկական անկախ, տղամարդկային ու խիզախ չեչենների խորհրդանիշ հանդիսանում է Ջոխար Դուդաևը: Ես հարգում ու սիրում եմ իսկական, արժանի չեչեններին, ոչ թե Կադիրովին իր պոչով, որն առանց իր տեր Պուտինի սովորական փողոցային շան գին էլ չունի»:
Գաբունիայի խոսքով` նույն կերպ Վրաստանը չի կարող ներկայացնել իր «Վրացական երազանքի» հետ ծնկի եկած Բիձինա Իվանիշվիլին: Լրագրողը խոստացել է, որ քանի դեռ ինքը ողջ է, երբեք ծնկի չի գա:
Իր մենախոսության վերջում Գաբունիան վստահություն է հայտնել, որ Վրաստանի մեծ մասը Պուտինի մասին մտածում է այնպես, ինչպես ինքը: Գաբունիան նշել է, որ այնուամենայնիվ ինչ-որ բան պետք է ավելացնի ու անցել է ռուսերենի. «Վոլոդյա, իմ թանկագին, Վովոչկա, ես այստեղ մտածում եմ... ես մտածում եմ, գիտես, ես չեմ պղծի քո գերեզմանը: Ես, իրոք, խոստացել եմ, բայց նման բան չեմ անի: Դու արժանի չես անգամ վրացական *****-ին»,-ասել է Գաբունիան:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 7-ին հեռուստահաղորդավար Գիորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել էր ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով: Մեծ թվով օգտատերեր քննադատել էին Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել: