Տեսանյութ.Կերեք՝ կշտացեք. ակտիվիստը թղթադրամներ նետեց ԿԲ շենքի ուղղությամբ. բերման ենթարկեցին վարչապետին դիմող քաղաքացուն

Այնուհետև կինը վարչապետին ուղերձ հղեց. «Հարգելի պարոն Փաշինյան ժողովրդին հալածում են, ժողովրդի վրա բռնություն են կիրառում մեր ոստիկանները, մի ժամանակ ասում էիք՝ ոստիկանը ժողովրդինն է։ Երբ որ ձեզ էր պետք, ոստիկանը ժողովրդինն էր, իսկ հիմա ոստիկանը ճնշումներ է գործադրում հասարակ ժողովրդի վրա, որն իր արդարացի պահանջն է ներկայացնում։ Հարգելի վարչապետ, խնդրում ենք վերանայեք այս գործերը։ Երիտասարդներն իրենց խաղաղ բողոքի ձայնն են անցկացնում, մի քանի հոգով։
Հավաք չկա և երիտասարդների գլուխը, թևերը ջարդելով, բռնություն կիրառելով՝ մտցնում են մեքենաներն ու տանում, որովհետև ժողովուրդն էս արտակարգ իրավիճակում չի կարողանում բանկերի տոկոսները մուծի։ Ժողովրդի աղի քրտինքով բոլորն ապրում են, թե՛ ոստիկանը, թե՛ բանկիրը, թե՛ բանկի աշխատողները։ Մենք բանկի կառավարչից հարուստ չենք, բայց մենք սպասարկում ենք մուծում։ Ժողովրդի քրտինքով սպասարկումների անվան տակ վճարվում է բանկի յուրաքանչյուր աշխատող։ Հարգելի վարչապետ խնդրում եմ օգնեք էս խեղճ ժողովրդին։ Դուք ասում եք հպարտ քաղաքացի, բայց ի՞նչ հպարտ քաղաքացի, երբ որ էդ քաղաքացուն բռնություն են կիրառում, ստիպում են, ահաբեկում են, տներից հանում են ու իրենց տոկոսներն են ուզում։ Ոչ մի երկրում չկա արտակարգ իրավիճակում, որ բանկերը չսառեցնեն, իսկ մեր երկրում էն իչ չտեսած-չլսված է, դա լինում է մեր երկրում։ Պետք է արտակարգ իրավիճակի ժամանակ գործեք սահմանադրորեն։ Խնդրում եմ հարգելի վարչապետ ջան, ես Ձեր դեմ ոչինչ չունեմ»,-ասաց կինը, ում խոսքը, սակայն, ընդհատեց Կենտրոնի ոստիկանության պետի տեղակալը, ով հրելով՝ բերման ենթարկեց կնոջը՝ նշելով, որ կինը չի կատարում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը։
Մանրամասները՝ տեսանյութում