Հայտնագործվել է հերպես վիրուսի հակամիջոցը, հերթը կորոնավիրուսինն է

Մի քանի ամիս տևած աշխատանքների արդյունքում «Սիգարոն» ընկերության մասնագետների կողմից մշակվել է բուսական հիմքով հակավիրուսային միջոց, որի փորձարկումներն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Մոլեկուլյար Կենսաբանության Ինստիտուտում առողջության համար չափազանց վնասակար վիրուսների շարքին դասվող «Հերպես» վիրուսաընտանիքի HHV-1 վիրուսի նկատմամբ, որի հակամիջոցը ևս առ այսօր գտնված չէ:
Ըստ կենսաբանական գիտությունների դոկտոր, բժշկական գիտությունների թեկնածու,պրոֆեսոր Զավեն Կարալյանի, ում գլխավորությամբ կատարվել են փորձարկումները, արձանագրվել են անհավանական դրական արդյունքներ՝ բուժական և պրոֆիլակտիկ ազդեցության առումով:
Բուսական հիմքով հակավիրուսային միջոցը տոքսիկ ազդեցություն չունեցող չափաբաժնով ճնշում է վիրուսի ակտիվությունը քսանչորս ժամով և խթանում է իմունային համակարգի աշխատանքը՝ քառասունութ ժամվա ընթացքում բարձրացնելով ինտերֆերոնների քանակը, և երկակի հիմնավոր ազդեցությամբ հանգեցնում է հիվանդության արագ հաղթահարմանը:
«Սիգարոն» ընկերության մասնագետների կողմից ստեղծված բուսական հիմքով հակավիրուսային միջոցը, ըստ էության, գլոբալ նշանակության բացահայտում է, որը դառնալու է շրջադարձային հանգրվան առողջապահական համաշխարհային համակարգի համար՝ բարերար ներգործություն թողնելով միլիոնավոր մարդկանց առողջության վրա:
Հուսադրող այս հենքի վրա այժմ փորձարկումներ են արվում՝ որոշելու հակավիրուսային միջոցի ազդեցությունը COVID-19 վիրուսի նկատմամբ, որի արդյունքներով պայմանավորված կշարունակվեն COVID-19-ի հակամիջոցի ստեղծմանն ուղղված աշխատանքները:
ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ ՍՊԸ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ