Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ, քրեական վարույթն ուղարկվել է դատարան          Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը տեղյակ է ատոմային էներգետիկայի վերաբերյալ ՌԴ առաջարկներից       Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Սահմանազատված հատվածով Հայաստան են ժամանել    

23 հուն 2020 16:25

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը վարակվել է կորոնավիրուսով

ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա քիչ առաջ հայտնել է Facebook-ի իր էջում:


«Հարգելի հայրենակիցներ, հանձնել եմ COVID-19-ի թեստ, քիչ առաջ տեղեկացա, որ թեստի պատասխանը դրական է»,- գրել է նա:
Էնֆիաջյանը նաև հայտնել է, որ ինքնազգացողությունը լավ է, այս պահին որևէ անհանգստացնող գանգատ չունի:


Հիշեցնենք՝ ԱԺ փոխնախագահն անցած շաբաթ ակտիվորեն մասնակցում էր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին` բողոքի ակցիաներին: Նա նաև հունիսի 17-ին հանդիպում էր ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր