Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

24 հուն 2020 12:54

Տեսանյութ.Հայաստանն արդյոք կանգնած է՞ այդքան ծայրահեղ խնդրի առջեւ. արդեն սկսել ենք ծախսել պահուստային ֆոնդի՞ց

Կան քննադատություններ, որ համավարակով պայմանավորված մենք արդեն սկսել ենք ծախսել մեր պահուստային ֆոնդից եւ շուտով ունենալու ենք ազգային անվտանգության խնդիր: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, ԱԺ-ում դիմելով ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:


«Արդյոք Հայաստանը կանգնած է այդպիսի ծայրահեղ խնդրի առջեւ, եւ մենք իսկապես ունենալու ենք ազգային անվտանգության խնդիր»,-հարցրեց պատգամավորը:


Ի պատասխան փոխնախարարն ասաց. «Ճիշտն ասած, ես ազգային անվտանգության խնդիր չեմ տեսնում: Մենք հետեւողականորեն աշխատում ենք եւ բոլոր գնահատումները տարբեր սցենարներով իրականացնում ենք, որպեսզի հասկանանք, թե ֆինանսական կայունությունը երկրում որքանով է ապահովված: Եթե որեւէ ռիսկ տեսնենք, մենք բնականաբար, քայլեր կանենք այս ուղղությամբ: Եթե նկատի ունեք ֆիսկալ անկայունության, բյուջետային միջոցների անբավարարության պայմաններում անվտանգության խնդիրը, ես նման խնդիր չեմ տեսնում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր