Սաշիկը թռե՞լ է. ինչ փուլում է խարդախության գործի քննությունը. «Ժամանակ»

ԱԱԾ լրատվականից, սակայն, «Ժամանակ»-ին պատասխանեցին, որ Ալեքսանդր Սարգսյանը 2019թ. մայիսից բացակայում է Հայաստանից։ «Նրան թույլատրվել է բացակայել Հայաստանից»,- փոխանցեցին ԱԱԾ-ից՝ չմանրամասնելով, թե ինչ փուլում է խարդախության գործի քննությունը, և արդյոք այս մեկ տարվա մեջ անհրաժեշտություն չի՞ առաջացել հարցաքննել կամ այլ քրեադատավարական գործողություններ կատարել նրա մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ Սաշիկ Սարգսյանն անցնում է իր տանը խուզարկությամբ հայտնաբերված Մարտիրոս Սարյանի գծանկարների գործով: Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: