Ե՛ւ Քոչարյանի, ե՛ւ ՀՀԿ-ականների տարբեր թեւերից լայնածավալ ճնշումները չկարողացան լուսավորականների վրա ազդել. «Ժողովուրդ»
![](https://galatv.am/wp-content/uploads/2019/01/edmon-maruqyan1.png)
Նախկին իշխանական, այսօր ընդդիմադիր ուժերը ամեն ինչ փորձել են անել, որ ԼՀԿ-ն միանա ԲՀԿ-ի ստորագրահավաքին եւ դիմի ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՍԴ դատավորների գահընկեցության մասին օրինագիծը, իսկ գործող իշխանությունն էլ փորձել է ազդել ԼՀԿ-ականների վրա, որպեսզի չմիանան ստորագրահավաքին եւ հնարավորություն տան՝ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը հրաժեշտ տան իրենց պաշտոններին:
Ի վերջո, լուսավորականները որոշել են ընտրել իրենց համար երրորդ ճանապարհ եւ ՍԴ դիմել հուլիսի 7-ից հետո, երբ տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով նշանակված դատական գործի քննությունը, որից հետո նրանք կներկայացնեն իրենց պահանջը, որպեսզի չստացվի, թե լուսավորականները Ռ. Քոչարյանին են պաշտպանել ՍԴ-ում: Բայց միաժամանակ նրանք այդպես ուզում են ընդգծել նաեւ, որ գործող իշխանության ճնշումներին չենթարկվեցին եւ, այնուամենայնիվ, դիմեցին ՍԴ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում