Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում          Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել       Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է    

25 հուն 2020 11:34

Տեսանյութ.Ունեցել ենք բացասական առումով ռեկորդային բացարձակ թիվ` 771 նոր դեպք

Համավարակը շարունակում է մնալ մեր ամենամեծ խնդիրը եւ մեր մյուս խնդիրները ծագում են հենց այստեղից: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա խնդրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ներկայացնել իրավիճակը: Նախարարն ասաց. «Նախորդ օրվա ընթացքում ունեցել ենք ռեկորդային բացարձակ թիվ՝ 771 նոր դեպք, կատարվել է 2336 թեստ: Նոր դեպքերի թիվը տատանվում է թեստերի 30 տոկոսի շրջանակում: Այսինքն այդ իմաստով վիճակը չի փոխպվում, բայց հաշվի առնելով, որ բացարձակ թիվը շատ կարեւոր է բուժօգնության հասանելիությունը ապահովելու տեսակետից, միեւնույն է, իրավիճակը թեկուզ կայուն, բայց լարված է:
Հոսպիտալիզացիայի առումով ունենք բավականին բարվոք վիճակ: Առավոտյան ժամը 9-ի դրությամբ ունենք ընդամենը 51 քաղաքացի, որ կարիք ունի տեղափոխման կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ, որոնցից ընդամենը 2-ն են գտնվում տանը: Մնացած 49-ը գտնվում են այլ հիվանդանոցներում: Այս իմաստով վիճակը լավ է:
Մահճակալային ֆոնդի առումով բոլոր վերակենդանացման բաժանմունքներում մի քանի ազատ տեղեր կան, բայց դա շատ արագ է տեղի ունենում: Կարիք ունեցող եւ բուժօգնություն չստացող քաղաքացի չունենք, բայց դա չի նշանակում, որ էկլի վիճակը էլի վիճակը բարելավվել է:
Ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտների թիվը նույնպես կայուն է, տատանվում է 600-ի շրջանակներում, իսկ ավելի կոնկրետ ծանր վիճակում է 502, ծայրահեղ ծանր՝ 113: 40 հոգի միացված է արհեստական շնչառության սարքին»:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր