Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

25 հուն 2020 11:54

«Սբ Գրիգոր Լուսավորիչ». ապաշնորհ աշխատանքի հետևանք.2 օր սպասում էին անալիզների պատասխանին. մահացած պատմաբանի քույրը ահազանգում է

Ի լուր ամբողջ հայ ժողովրդի և հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի. եղբայրս` Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գևորգյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնում մահացավ ուրոլոգիայի բաժանմունքի ոչ պրոֆեսիոնալ, ապաշնորհ դանդաղկոտ ու անսիրտ մոտեցումից: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել մահացածի քույրը՝ Սիլվա Գևորգյանը:


«Երկու օր սպասում էին անալիզների պատասխանին, որպեսզի սկսեն բուժումը այն դեպքում, երբ թեստի դրական պատասխանները արդեն ստացվել էին` եղբորս մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել: Հաշվի առնելով ուղեկցող մի շարք հիվանդությունները նրան շտապ տեղափոխել էին Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոն: Եղբայրս անընդհատ զանգահարում էր և ասում, որ բուժումը դեռ չեն սկսել, չգիտեմ ինչի են սպասում: Մի՞ թե հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ և ուղեկցող մի շարք այլ հիվանդությունների առկայության դեպքում բուժումը անմիջապես չեն սկսում: Բժշկական կենտրոնը կառավարության կողմից ամեն ինչով ապահովված ու հագեցած է, իսկ բժիշկները դեռ սպասում էին: Նշեմ նաև, որ Այրվածքաբանության կենտրոնում ախտորոշվել էր թոքերի 10 ℅ ախտահարում, այնտեղից եղբորս տեղափոխեցին Ռեգինա հյուրանոց, որպես թույլ ախտահարված: Մեկ օր անց տեղափոխեցին Գրիգոր Լուսավորիչ, քանի որ հիվանդությունը սրվում էր: Այնտեղ ևս երկու օր սպասեցին անալիզների պատասխանին, իսկ մինչ այդ հիվանդությունը` բուժումը ավելի ուշ սկսելու պատճառով ավելի սրվեց և եղբորս տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք: Հետևանքը արդեն գիտեք…Պարոն վարչապետ ես խնդրում եմ հետևողական լինել և ստուգել, թե ինչպես են ձեր ուշադրությունը ‹‹փոխանցում›› հիվանդին…Խնդրում եմ բոլորին տարածել, որպեսզի բոլորին հասնի, որպեսզի վարչապետին հասնի…Առողջ եղեք, հոգ տարեք ձեր հարազատների մասին և պահեք հիվանդության տարածման բոլոր կանխարգելման կանոնները…»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր