Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

27 հուն 2020 10:50

Համբերությունը սպառվել է. մասնագիտական խմբերը սկսել են պատասխանել անգամ անորոշ ու անհասցե մեղադրանքներին.«Հրապարակ»

«Անորոշ ու անհասցե մեղադրանքներին, որպես կանոն, պա­տասխանողներ գրեթե չեն լինում: Ո՞վ հավես ունի մտնել բանավեճի մեջ և թիրախ դառնալ, երբ մեղադրանքն ու հայհոյանքն անվանական չեն հնչել: Մանավանդ, եթե դիմացդ, ոչ ավել, ոչ պակաս,  վարչապետ է կանգնած:


Նա կարող է հայհոյել դատավորնե­րին, առանց անուններ նշելու, քաղաքական ուժերին`  առանց մասնավո­րեցնելու, նախկին իշխանություննե­րին անվանել թալանչի ու գող, բայց կրկին անուններ չհնչեցնել և մնալ անպատասխան: Մանավանդ այս երկու տարվա մեջ նրան մի քանի անգամ դատի են տվել, երբ կոնկրետ մարդկանց անուններ է հնչեցրել, և նա ստիպված է եղել նահանջել իր ասածներից, ինչպես եղավ Քոչարյանի հասցեին արված հայտարարության առումով, ուստի հիմա խոսում է բա­ցառապես անորոշ` մասնագիտական խմբերին ու խավերին ուղղելով իր լուտանքները:


Բայց վերջին օրերին 2 հայտարարություն ստիպեց ինձ մտա­ծել, որ այդ մասնագիտական խմբերի համբերությունն էլ է սկսում սպառվել, և նրանք սկսում են ընդվզել անգամ այն դեպքում, երբ կոնկրետ անձանց անուն չի տրվում: Մեկը քննիչ-դատախազների հայտարարությունն էր` ԲԴԽ նախագահի դեմ, ով եթերում վիրավորել էր նրանց` ոչ այնքան գրա­գետ անվանելով:


Վերջիններս պա­տասխան հայտարարությամբ հանդես եկան` պաշտպանելով իրենց համքա­րության պատիվը: Եվ երեկ ԵՊՀ գիտխորհրդի հայտարարությունն էր` ի պատասխան իշխանական պատգամավոր Լուսինե Բադալյանի` ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարա­րությունների, որոնցով նա վիրավորել էր դասախոսներին` կոչ անելով նախարարին` «մաղել» նրանց, քանի որ դասախոսները վերահսկողությունից դուրս են մնացել, և ոմանք «պայմա­նավորվում են 500 դոլարով պարա­պելու և քննությունների ժամանակ գնահատական նշանակե­լու մասին»: ԵՊՀ-ն Լուլուին «կուլտուրական» ձևով իր տեղն էր ցույց տվել»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր