Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

01 հուլ 2020 14:55

Ահազանգ՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնում ռումբ կա. մարդկանց տարհանեցին, շենքին մոտեցան ԱԻՆ-ի, շտապ օգնության, ոստիկանական մեքենաները

 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն քիչ առաջ՝ ժամը 14։26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված։
Աի նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Երևան մոլում արտակարգ իրավիճակ է։ Քարֆուրի ուղղությամբ քայլելիս միացավ անվտանգության ուժգին շչակը։ Մարդկանց տարհանեցին։ Շենքին մոտեցան ԱԻՆ-ի, շտապ օգնության, ոստիկանական մեքենաները։ Պատճառները դեռ անհայտ են։ Մարդիկ, ցրվելու փոխարեն, կուտակվեցին իրար մոտ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր