Հրե ձիու տարին 2026թ-ին հաջողություններ կբերի Արևելյան հորոսկոպի այս կենդանակերպի նշաններին          Մեծագույն հաղթանակները տեղի են ունենում ոչ թե ռազմի դաշտում, այլ մարդու ներսում, երբ սուրը դառնում է ժանգ, խաչը շարունակում է խոսել       Բագրատ սրբազանը փոխնախագահ Վենսին ուղղված նամակում խնդրում է միջամտել գերիների ազատման ու եկեղեցու դեմ ճնշումների հարցում    

02 հուլ 2020 11:54

Կորոնավիրուսով վարակված 11 հոգի տանն է սպասում հոսպիտալացման․80 -ը սպասում է տեղափոխման այնպիսի հիվանդանոցներ, որոնք սպասում են կորոնավիրուսային հիվանդների

Կառավարության այսօրվա նիստին մինչև օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ներկայացնել կորոնավիրուսի իրավիճակը:


Արսեն Թորոսյանն ասաց, որ Հայաստանում կորոնավիրուսի առումով էական փոփոխություններ չկան, հաստատվել է կորոնավիրուսի 593 նոր դեպ: «Դժբախտաբար, եղել է վեց մահ կորոնավիրուսից ու չորս հոգի մահացել է ոչ կորոնավիրուսից»,-ասաց նա և նշեց, որ առողջապահական համակարգի զբաղվածության առումով իրավիճակը մնում է մոտավորապես նույնը, վերակենդանացման բաժանմունքները լիքն են:


«Կան մի երկու-երեք տեղ, դրանց հաշվին կարողանում ենք ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներին տեղավորել: Ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում գտնվողների թիվը կազմում է մոտ 650 հոգի, արհեստական օդափոխության սարքերին միացված է 44 հոգի»,-ասաց նա և տեղեկացրեց, որ տանը առավոտյան 09:00-ի դրությամբ հոսպիտալացման սպասում է 11 հոգի, որից չորսը միջին ծանրության է, իսկ յոթը՝ թեթև:


Նախարարն ասաց, որ 80 հոգի սպասում է տեղափոխման այնպիսի հիվանդանոցներ, որոնք սպասում են կորոնավիրուսային հիվանդների։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր