ՀՀ վարչապետը խորհրդարանում շատ է խոսել ու քննարկում արել այդ մասին, մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում          ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ       Իմ հեռախոսը, որ քրքրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի․Հրաչյա Հակոբյան    

02 հուլ 2020 14:03

Տվյալը, որ դրվել էր Ծառուկյանի մեղադրանքի հիմքում, այս պահին արդեն հերքված է

«Գագիկ Ծառուկյանի գործում հիմնավոր կասկած չկա,  չկան բավարար  փաստական տվյալներ հիմնավոր կասկածի առկայության  վերաբերյալ»,- լրագրողներին ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմի անդամ  Սամվել Դիլբանդյանը։


Նա ընդգծեց, որ եղած քրական գործի նյութերում, որոնք ներկայացվել են կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, հիմնավոր կասկածի մասով չկա որևէ ապացույց, որը որ կարող է հաստատել Գագիկ Ծառուկյանի առնչությունն իրեն մեղսագրվող արարքին։


Գ.Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանի խոսքով, առաջին ատյանի դատարանի որոշման մեջ ուղիղ արձանագրված է, որ որևէ փաստական տվյալ չկա, որը  կվկայի, ողջամիտ ենթադրության տեղիք կտա, որ Ծառուկյանը որևէ մեկին ընտրակաշառք է տվել։ Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ  որևէ ցուցմունք չկա. «Այն ենթադրական  բնույթի ցուցմունքը, որը դրվել էր մեղադրանքի հիմքում, հետագայում  առերեսման  ժամանակ հերքվեց։ Այսինքն՝ այն տվյալը, որը դրվել էր մեղադրանքի հիմքում, այս պահին արդեն հերքված է։ Այն ժամանակ եղած տվյալներն էլ,  ըստ էության, չէին վկայում դրա մասին, բայց մասնավոր հարցեր կային,  որոնք պետք  է տրվեին վկային,  չէին տրվել, առերեսման ժամանակ տրվեցին»։


Պաշտպանը մանրամասնեց, որ այն անձի ցուցմունքը, որը որ դատարան էր ներկայացվել որպես հիմնավոր կասկածը հաստատող, իրենք խնդում էին, որ նրա հետ առերեսում կատարվեր մինչև կալանավորման միջնորդության քննարկումը, սակայն կատարվեց դրանից հետո և ևս մեկ անգամ հաստատվեց, որ Ծառուկյանը ընդհանրապես որևէ մեկին չի ասել, որ որևէ այլ անձի կաշառք տա, չի իմացել, դրա  մասին, չի կազմակերպել։


«Միջնորդավորված  օղակը, որը դրա մասին իբր պետք է ասեր, նույնիսկ առերեսման ժամանակ հստակ նշեց, որ Ծառուկյանն ընդամենն իրեն ասել է, որ  ընտրությունների հետ կապված անհրաժեշտ ծախսերի համար դիմել կենտրոնական գրասենյակ։  Ցանկացած ընտրության ժամանակ անհրաժեշտ են ծախսեր, բոլորը գիտեն, դրա համար ասել է անհրաժեշտ ծախսերի համար դիմել գրասենյակ։  Գրասենյակ դիմել է, ըստ էության, մնացած պրոցեսները, թե ինչ է կատարվում, չեն կարող  ուղիղ կապել Գագիկ Ծառուկյանի հետ»,- ասաց Ե. Սարգսյանը։


Հարցին՝ քաղաքացիներին 10 հազարական դրամներ բաժանելը մտնո՞ւմ է ծախսերի մեջ, նա պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանը որևէ մեկին նման հանձնարարություն չի տվել, նման առաջարկ չի արել, կաշառքի մասին որևէ խոսակցություն չի եղել»։


Նա ասաց, որ  չի բացառում, որ որևէ մարզում ինչ-որ մասնավոր դեպքեր եղել են. «Նույն տրամաբանությամբ ամբողջ խմբակցության ղեկավար կազմին  կարելի է  մեղադրանք առաջադրել, ասել բոլորդ մեղավոր եք։ Սա ողջամիտ կլինի՞, թե՞ ոչ։ Եթե այդպես է, ուրեմն անդրադառնանք  նախորդ դեպքերին, բազմաթիվ քրեական գործեր կան այդպիսի, որոնց  ղեկավար կազմերից  որևէ մեկին մեղադրանք չի առաջադրել։ Այսինքն ակնհայտ է, որ անձի մասնակցության մասին տվյալներ չկան»։


Սամվել Դիլբանդյանն ասաց, որ ցանկացած մեղադրանք, որպես իրավական կատեգորիա, պետք է բովանդակի կոնկրետ անձի կողմից կատարված գործողությունների ամբողջություն։


«Այս մեղադրանքն ընդհանրական բնույթի  ձևակերպում է, որ Գագիկ Ծառուկյանը կուսակցության ղեկավար է, ողջամտորեն ենթադրում ենք, որ  ինքը պետք է իմանար կամ գիտեր։ Ողջամիտ ենթադրութունը չի կարող դրվել անձին առաջադրվող մեղադրանքի հիմքում։ Եթե դու չունես որևէ ապացույց նրա կողմից կատարված որևէ գործողության վերաբերյալ, հետևաբար  հիմնավոր կասկածի  շեմը չի կարող համարվել հաղթահարված։  Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ներկայացված մեղադրանքն անհիմն է, անօրինական, հակասում է Քրեական դատավարության  օրենսգրքի 202 հոդվածի պահանջներին, որտեղ ասվում է, որ եթե մեղադրանքը ներկայացնում ես  փաստերի ամբողջություն, ուրեմն պետք է ցույց տաս կոնկրետ այդ անձի գործողությունները»,- ասաց Ս. Դիլբանդյանը։ 




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր