ՀՀ վարչապետը խորհրդարանում շատ է խոսել ու քննարկում արել այդ մասին, մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում          ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ       Իմ հեռախոսը, որ քրքրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի․Հրաչյա Հակոբյան    

02 հուլ 2020 17:00

Փողոցում բաժանվող դիմակները ձեռք են բերվել վարչապետի ազգականների անվան հետ կապվող գործարանից պետբյուջեի միջոցների հաշվին

Ինչպես հայտնի է, օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կառավարության անդամները դուրս էին գալիս փողոցներ և մարդկանց դիմակներ բաժանում: Ակցիան տևեց մի քանի օր:


Alternativ.am-ը  փորձել է պարզել, թե ինչ միջոցներով և ումից են ձեռք բերվել այդ դիմակները, և ընդհանուր առմամբ քանի դիմակ է բաժանվել:


Համապատասխան հարցադրումներով դիմեցինք ՀՀ վարչապետի աշխատակազմ, որտեղից մեզ հայտնեցին, որ կորոնավիրուսի դեմ պայքարի տեղեկատվական իրազեկման շրջանակում քաղաքացիներին բաժանվել է 5940 հատ պաշտպանիչ դիմակ: Դիմակները ձեռք են բերվել վարչապետի աշխատակազմի կողմից՝ պետբյուջեի միջոցների հաշվին, «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ից: Ընդհանուր առմամբ ծախսվել է 356 400 դրամ (մեկ դիմակը՝ 60 դրամ):


Հիշեցնենք, որ «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ն հենց այն ընկերությունն է, որը, ըստ մամուլում առկա բազմաթիվ հրապարակումների, պատկանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականներին: Ստացվում է, որ կառավարությունը պետական միջոցներից գումար է հատկացնում՝ վարչապետի ազգականների արտադրանքը իրացնելու համար, դա էլ հերիք չէ, վարչապետն անձամբ փողոցներում գովազդում է այդ արտադրանքը:


Ուշագրավ է նաև 1 դիմակի արժեքը: Կառավարությունն այն ձեռք է բերել 60 դրամով, մինչդեռ բազմաթիվ այլ գործարաններ հատկապես մեծածախ գնումների դեպքում 40-50 տոկոսով ավելի մատչելի դիմակներ են առաջարկում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր