Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

03 հուլ 2020 13:13

Մեծ հաճույքով ցույց կտամ 47 վայրկյան, թե ինչպես Հայաստանը դադարեց լինել բարեկամական երկիր Սոլովյովի համար. Նավալնիի արձագանքը չուշացավ

Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական եւ հասարակական գործիչ Ալեքսեյ Նավալնին անդրադարձել է ռուսաստանցի լրագրող, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի կողմից՝ Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված ռեպորտաժի վերաբերյալ արված կտրուկ մեկնաբանություններին:


«Մեծ հաճույքով ցույց կտամ 47 վայրկյան, թե ինչպես Հայաստանը դադարեց լինել բարեկամական երկիր Սոլովյովի համար, քանի որ այնտեղ ինձ են ցույց տալիս»,-ասել է Նավալնին եւ ցուցադրել Соловьёв LIVE հաղորդումից մի հատված:


«Ահա այս կերպ մեր իտալացի Վալդեմարն ամոթանք տվեց ամբողջ Հայաստանին։ Թանկագին Վլադիմիր Ռուդոլֆի, չգիտեմ որտեղի՞ց եք վերցրել այդ տարբեր բաները, որը դուք հորինել եք, թե ես հայերի մասին ասել եմ։ Իսկ երբ մենք խոսում ենք նացիստի մասին, դուք Մուսոլինիին փառաբանող մի ամբողջ ֆիլմ եք նկարահանել»,- ընդգծել է Նավալնին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր