Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին    

03 հուլ 2020 16:39

COVID-19-ի նկատմամբ ինունիտետը կարող է զարգանալ նույնիսկ թեստի բացասական արդյունքներով մարդկանց մոտ

COVID-19-ի նկատմամբ ինունիտետը կարող է զարգանալ նույնիսկ հակամարմինների բացակայության դեպքում, պնդում են Karolinksa Institute-ի գիտնականները: Նրանք հակամարմինների թեստի բացասական արդյունքներով մարդկանց մոտ T-բջիջներ են հայտնաբերել, որոնք կարեւոր դեր են խաղում օրգանիզմի ձեռք բերված իմունային պատասխանում:

Ինչպես նշում է medportal.ru-ն՝ վերոհիշյալ գիտնականները վերլուծել են կորոնավիրուս տարած 200 հիվանդի նմուշները, այդ թվում՝ նրանց, ով COVID-19-ը տարել է մեղմ կամ ասիմպտոմատիկ ձեւով: Հետազոտվածների 30 տոկոսի մոտ հակամարմիններ չեն հայտնաբերվել, բայց փոխարենը գտել են այսպես կոչված T-բջջային իմունիտետը, ընդ ոչում այն կրկնակի բարձր է, քան հակամարմիններով մարդկանց մոտ: T-բջիջները (կամ T-լիմֆոցիտները) պահում են տեղեկությունները նախկինում գործող հակագենների մասին եւ նպաստում են իմունիտետի ձեւավորմանը տարված վարակիչ հիվանդությունների նկատմամբ։

Հետազոտողները եզրակացրել են, որ իրականում կոլեկտիվ իմունիտետի մակարդակը կարող է շատ ավելի բարձր լինել, քան ընդունված է կարծել, քանի որ գիտնականներն իրենց գնահատականներում հիմնվում են բացառապես հակամարմիններով մարդկանց թվի վրա: Սակայն դա զարմանալի չէ, քանի որ T-բջիջների համար վերլուծությունն ավելի բարդ է եւ կատարվում է ձեռքով մասնագիտացված լաբորատորիաներում, ոսւտի անհնար է զանգվածային փորձարկումներ իրականացնել, իսկ հակամարմինների անալիզը շատ ավելի պարզ է եւ մատչելի:

Հետազոտության հեղինակներից մեկի՝ Karolinksa Institute-ի համալսարանի դոցենտ Մարկուս Բագերտի կարծիքով՝ առանց լրացուցիչ տվյալների դժվար է գնահատել T բջիջների պաշտպանիչ հատկությունները: Գուցե դրանք պաշտպանում են մարդուն հիվանդությունից, բայց չեն կարող պաշտպանել վարակումից եւ վարակի տարածումից: Բացի այդ, դեռ հայտնի չէ, թե որքան երկար է պահպանվում իմունիտետը կորոնավիրուսի նկատմամբ T-բջջային պատասխանում:

«Հնարավոր է, այժմ մենք թերագնահատում ենք այն մարդկանց թիվը, ով որեւէ իմունիտետ ունի: Արդյո՞ք դա նշանակում է, որ այդպիսի մարդիկ լիովին պաշտպանված են, կամ հետագայում հիվանդությունը կընթանա ավելի մեղմ տեսքով կամ ասիմպտոմատիկ կերպով, հիմա դժվար է ասել »,- նշել է գիտնականը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր