Տեսանյութ.«Միասնության հանրահավաք» նվիրված Արցախի Հանրապետության օրվան          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ես դրական եմ համարում և՛ Զելենսկու, և՛ Պուտինի մոտեցումները, սակայն նրանք դեռևս պատրաստ չեն հանդիպման    

15 հուն 2020 10:56

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 397, մահվան՝ 19 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 17064 է

Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 397 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 17064-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 285 է:


Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունիսի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 94 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 379-ի։


Մեկ օրում առողջացածների թիվը 62 է, ընդհանուր առողջացածներինը՝ 6276, փաստացի բուժվողներինը՝   10409 (մեկ օրում ավելացել է 316-ով): Մեկ օրում թեստավորվել է 1276 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 83600 քաղաքացի: 
Պացիենտները եղել են 78 (տղամարդ), 61 (կին), 82 (տղամարդ), 56 (կին), 73 (տղամարդ), 60 (կին), 83 (տղամարդ), 73 (կին), 57 (տղամարդ), 42 (կին), 56 (կին), 71 (տղամարդ), 72 (տղամարդ), 88 (կին), 83 (տղամարդ) և 41 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր