Հրաժարական է տվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը          Տեսանյութ.Հանուն սեփական գրպանի պահպանեք ձեր աշխատողների հոգեկան առողջությունը       ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցչի ձերբակալումից    

08 հուլ 2020 20:35

Տեսանյութ. Փակել Աստծո դուռը եկած զորակոչիկի ճանապարհը, երբ բաց են կազինոները` ողբերգություն է

Տեսանյութ. Փակել Աստծո դուռը եկած զորակոչիկի ճանապարհը, երբ բաց են կազինոները` ողբերգություն էԼոռու մարզի Հարթագյուղ համայնքի Ճգնավոր լեռան կատարին՝ Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձունքներից մեկի վրա է գտնվում Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռը: Մատուռը կառուցվել է 1958թ-ին՝ այն տեղում, որտեղ ամփոփված է Սուրբ Հովհաննեսի աճյունը:

2157 մետր բարձրության վրա գտնվող Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի հրաշագործ ուժի, իրականացված նպատակների, բուժված հիվանդների ու հղիացած կանանց մասին պատմությունները շատ են: Մարդիկ այստեղ գալիս են տարբեր մարզերից ու շրջաններից՝ հիվանդ ու օգնության կարիք ունեցող հարազատների հետ: 

Լեռան բարձունքում արդեն խաչքարերի պուրակ է գոյացել: Խաչքարերից յուրաքանչյուրը իր պատմություն ունի: Սրբատեղի այցելած ուխտավորները, որոնց երազանքները կատարվել են, որպես շնորհակալություն, խաչքար են կանգնեցրել: Մատուռի տարածքում արդեն 200-ից ավելի խաչքար կա տեղադրված: 

Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռ հասնել հնարավոր է Հարթագյուղից և Մեծ Պարնի գյուղից կամ նրանց մեջտեղում գտնվող փոքրիկ նեղ ճանապարհով։ Մատուռ հասնելու համար սարն ի վեր մոտ 3 կմ ճանապարհ պետք է ոտքով հաղթահարել:

Երեկ, երբ որոշեցինք այցելել Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռ, զավեշտալի տեսարանի ականատես եղանք: Ոստիկանները փակել էին հրաշքներ գործող մատուռ տանող բոլոր ճանապարհները:  
Տեսանյութ. Փակել Աստծո դուռը եկած զորակոչիկի ճանապարհը, երբ բաց են կազինոները` ողբերգություն է
Տեսանյութ. Փակել Աստծո դուռը եկած զորակոչիկի ճանապարհը, երբ բաց են կազինոները` ողբերգություն է
Տեսանյութ. Փակել Աստծո դուռը եկած զորակոչիկի ճանապարհը, երբ բաց են կազինոները` ողբերգություն է
Գյուղ մտնող բոլոր քաղաքացիներն էլ պետք է իրենց բնակության հասցեն հաստատող փաստաթուղթ ունենային, այլապես կզրկվեին սեփական բնակավայր մուտք գործելուց:  Տպավորությունն այնպիսին էր, կարծես մի քանի մետր այն կողմ, մեծ հանցագործություն էր տեղի ունեցել կամ թշնամու հենակետ էր հայտնաբերվել:
Տեսանյութ. Փակել Աստծո դուռը եկած զորակոչիկի ճանապարհը, երբ բաց են կազինոները` ողբերգություն է
Ոստիկանները միայն նշում էին, որ հրահանգ ունեն փակ պահել Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող բոլոր ճանապարհները: 

Գյուղի բնակիչներն էլ մեզ հետ զրույցում նեղսրտում էին ստեղծված իրավիճակից, նշելով, որ ամբողջ գյուղը ոստիկաններով է լցված, գյուղից մինչև մատուռ էլ դեռ 5-6 ոստիկանական պատնեշներ կան և այնպես են իրենց պահում կարծես «չարի որջ» կա սարի գագաթին: Բայց նաև եղան կարծիքներ, որ իրենց ծառայությունը ստիպված կատարող որոշ ոստիկաններ այս օրերին հոգեբանական ծանր իրավիճակներում են հայտնվում: Ոստիկաններն ամեն օր բախվելով հարյուրավոր կիլոմետրեր կտրած, տարբեր նպատակներով այստեղ հասած, բազմաթիվ ուխտավորների հետ նույնիսկ ուզում են լքել աշխատանքը, բայց մյուս կողմից էլ ընտանիքի հացի խնդիր են լուծում:
 
Այս խնդրի հետ կապված փորձեցինք խոսել հոգևորականների հետ, որոնք զարմացած հարցնում էին, թե ինչպե՞ս կարող են ուխտավորների ճանապարհը փակել, երբ լայնարձակ դաշտեր, հանդեր են և սարի գագաթին մի փոքրիկ մատուռ:

Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ սա մեղմ ասած ոչ հարգալից վերաբերմունք է մեր եկեղեցու և հավատավոր ժողովրդի հանդեպ.«Սարի գագաթին գտնվող մատուռը չի կարելի փակել, երբ բաց են կազինոները, զվարճանքի վայրերը, գիշերային ակումբները: Լավ, եթե, այդ փոքրիկ մատուռը այդքան «վտանգավոր» է կամ «վարակի էպիկենտրոն» է հանդիսանում, թող փակեին մատուռը, բայց ոչ սարերը, դաշտերը, գյուղ տանող ճանապարհը: Ուխտավորին թույլ չտալ մոտենալ գյուղին կամ սարին արդեն զավեշտալի է: Գիտեք, ամեն ինչ էլ չափ ու սահման պետք է ունենա: Երբ դպրոցներից դուրս է բերվում հայ եկեղեցու պատմությունը, այն դեպքում, որ արդեն ձևավորված հանձնախումբը պետք է քննարկեր հարցը, տպավորություն է, որ գիշերը ինչ որ տեղից հրահանգ է լինում իսկ առավոտյան ի կատար է ածվում: Երբ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ վիրավորական և ոչ կոռեկտ արտահայտություններ է անում, այս ամենից կարելի է միայն ենթադրել, որ թիրախավորվում է եկեղեցին, ինչու չէ նաև թշնամանք սերմանվում»,-իր խոսքում նշեց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:

Այս պատմության մեջ ամենաողբերգականը այն էր, երբ ականատես եղանք, թե ինչպե՞ս էր երիտասարդ տղայի հայրը ոստիկաններին խնդրում, համոզում, բացատրում, որ այսքան ճանապարհ կտրել եկել է քանի որ որդին, որը մի քանի օրից բանակ պետք է զորակոչվի, մատուռ՝ ուխտի է եկել հատուկ նպատակով: Շատ դաժան էր տեսարանը, երբ ոստիկանը ստիպված կատարում էր իր ծառայությունը, բայց նաև հասկանում էր, թե ի՞նչ մեծ մեղք է գործում, երբ փակում է Աստծո դուռը եկած ապագա զինվորի ճանապարհը:
Տեսանյութ. Փակել Աստծո դուռը եկած զորակոչիկի ճանապարհը, երբ բաց են կազինոները` ողբերգություն է
Հուսանք, նման որոշումներ կայացնողներն ի վերջո կհասկանան, որ ոստիկանին օգտագործելով Աստծո դուռը ուխտավորի առաջ փակելով, հայ ժողովրդին հնարավոր չի լինի կտրել իր ավանդույթներից, եկեղեցուց, հավատից, իսկ բանակ զորակոչվող, թշնամուց չվախեցող մեր երկրի սահմաններն ամուր պահող հայ զինվորներին Աստծո զորությունն  ու հոգածությունն ենք մաղթում:
Այսպիսի ոչ խելամիտ որոշումներ կայացնողների, հրաման տվողների ու կատարողների երեխաներին էլ Աստծո օգնությունն ենք ցանկանում, որ ուխտի գնալիս, ոչ ոք չհամարձակվի իրենց ճանապարհը փակել:
Աստծո ողորմածությունը բոլորիս…
 
Հ՚Գ  Այս պատմությունն ինչո՞վ է տարբերվում զինվորի տուշոնկա գողանալուց, թող դատի հասարակությունը:

Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր