Տեսանյութ. Փաշինյանի հրատապ հավաքին ներկա է նաև ՊՆ նախարարը. Mediahub.am          Մեքսիկայում պոչով երեխա է ծնվել. 2 ամիս անց նկատել են, որ աղջկա պոչը շարունակում է աճել       Ալիևը բռնել է եվրոպացիների դամարը.Ինչի՞ հետևանք է Կլաարի ադրբեջանանպաստ դիրքորշումը    

09 հուլ 2020 12:12

Չենք կարող պնդել, որ առաջիկայում իրավիճակի կտրուկ վատացում չի արձանագրվի

«ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ»,- այսօրվա կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ այդ նպատակով պետք է ապահովեն քաղաքացիների գիտակցության  բարձրացումը՝ այդ  թվում նաև վարչական մջոցներով:


Նկատելով, որ տուգանքների հարցով որոշ շրջանակները փորձում են շահարկումեր անել՝ վարչապետը հաստատեց, որ իրենք շատ խիստ վարչական միջոցներով պետք է ձգտեն ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը և այդ ճանապարհին շատ հետևողական են լինելու անհրաժեշտության դեպքում նաև ներդնելու են նոր խստացումներ՝ նպատակ ունենալով ստիպել տուգանքներից խուսափող քաղաքացիներին  կրել դիմակներ:


Վարչապետն անդրադարձավ նաև համաճարակի համաշխարհային ցուցանիշներին և նշեց, որ վերջին մեկ օրում 100 հազար դեպք է հաստավել, ընդհանուր դեպքերի թիվը 12 միլիոնն անցել է և այն երկրները որոնք հայտարարել էին որ հաղթահարել էին համաճարակը վերադառնում են խիստ սահմանափակումներին:


Նիկոլ Փաշինյանի խոսքով, ԱՀԿ-ն հաստատել է, որ վիրուսը տարածվում է օդի միջոցով, որի մասին Հայաստանի պատասխանատուները հայտնել էին նախորդ շաբաթ՝ հիմնավորելով դիմակների կրումը:
Վարչապետը պնդեց, որ հակահամաճարակային  ռազմավարությունը նույնն է  մնալու՝ սովորել ապրել նոր կանոններով այնպես, որպեսզի վարակման դեպքռրը մոտեցվի 0-ի:


Անդրադառնալով պարետի նախօրեին ընդունած որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ որոշ հիվանդությունների դեպքում դիմակի կրելու բացառումներ են արվել և նկատեց, որ կարծիք կա, որ մարդիկ զանգվածաբար  կսկսեն չկրել  դիմակներ: Վարչապետը Տիգրան Ավինյանին առաջարկեց պարզաբանումներ տալ, բայց և ինքը միանգամից բացատրեց, որ այդ հիվանդները պետք է իրենց մոտ բժշկական փաստաթուղթ ունենան, այլապես կտուգանվեն:


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հավաստիացրեց, որ տանը հոսպիտալացման սպասող քաղաքացիներ չունեն, իսկ 13 հոգի սպասում են  մասնագիտացված հիվանդանոց տեղափոխվելու համար:


Նախարարի խոսքով, համակարգի ծանրաբեռնվածությունը դեռ լարված է և հիվանդանոցային նոր ծավալումներ լինելու են, իսկ  վիճակը կայուն է՝ բայց ծանր:


Վարչապետն էլ հավելեց, որ չեն կարող պնդել, որ առաջիկայում իրավիճակի կտրուկ վատացում չի արձանագրվի:


Վերջին երկու տարվա ընթացքում ձևավորված ավանդույթի համաձայն կառավարության այսօրվա նիստում ևս հարցերի 90 տոկոսը զեկուցվող չեն: Օրակարգում ընդգրկված 26 հարցից միայն երեքն են զեկուցվում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր