Տեսանյութ. Փաշինյանի հրատապ հավաքին ներկա է նաև ՊՆ նախարարը. Mediahub.am          Մեքսիկայում պոչով երեխա է ծնվել. 2 ամիս անց նկատել են, որ աղջկա պոչը շարունակում է աճել       Ալիևը բռնել է եվրոպացիների դամարը.Ինչի՞ հետևանք է Կլաարի ադրբեջանանպաստ դիրքորշումը    

09 հուլ 2020 15:34

ՀՀ բնակիչների 60%-ը բացասական է գնահատում COVID-19 համաճարակի համատեքստում կառավարության աշխատանքները

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (ՀՌԿԿ), USAID-ի և Թրամսփերենսի ինթերնեշնլի հետ միասին, հրապարակել է զեկույց, որում անդրադարձել է Հայաստանում հանրային սպասումների հետ կապված կարծիքին։


2020թ․-ի մայիսին հրապարակված զեկույցում անդրադարձ է կատարվում Հայաստանում ներկա իրավիճակի ընկալմանը, կառավարության աշխատանքի գնահատականին, քաղաքական գործողություններին՝ որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոցին և ժողովրդագրությանը։


Տվյալները հավաքվել են դեմ-առ-դեմ հարցազրույցների միջոցով՝ 2020թ․-ի ֆետրվարից-ապրիլ ժամանակահատվածում։


Հայաստանում ներկա իրավիճակի հետ կապված ընկալման հետ կապված նշվում է, որ հարցվածներից 63.8% -ը հետաքրքրված է քաղաքականության և կառավարման հարցերով, որից 38.2 տոկոսը շատ է հետաքրքրված։


Իրականացվել է հարցման անցկացմանը նախորդող 1,5 տարվա ժամանակահատվածում  անձանց հասարակական գործունեության ինքնագնահատում, որից ամենաբարձրը եղել է ծանոթների հետ քննարկումները երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Նման քննարկումներում շատ ակտիվ է եղել 37 տոկոսը, 30-ը՝ ակտիվ, և միայն շատ պասիվ է եղել հարցվածների 11 տոկոսը։


Մարդիկ ամենաքիչն են հետաքրքրված իրենց համայնքի ավագանու նիստերով,  ինչպես նաև քաղաքական կուսակցությունների կողմից կազմակերպված քննարկումներով։


Հայաստանում առավել հաճախ հիշատակված տնտեսական խնդիրներից նշվում է գործազրկությունը՝ 39.8 տոկոս, աղքատությունը՝ 12.6, տոկոս, ցածր աշխատավարձը՝ 11.4 տոկոս։ Ամենաքիչ՝ 0.1 տոկոսն էլ անհանգստացած է արտաքին ներդրումների պակասով։


Կառավարության գործունեության գնահատում
Հարցվածների 80 տոկոսը հավատում է, որ Հայաստանում լուրջ խնդիր է կոռուպցիան, որից 47.4 տոկոսն այն համարում է շատ լուրջ խնդիր։


Երևանի բնակիչներից 57 տոկոսը կարծում է, որ Հայաստանը գնում է սխալ ուղղությամբ։ Հարցին, թե Հայաստանում գործերը գնում են ճիշտ ուղղությամբ, թե սխալ, Երևանում հարցվածներից 57 տոկսն ասել է սխալ, 23.7-ը՝ ճիշտ, 19.3-ն էլ դժվարացել է պատասխանել։ Այլ քաղաքային շրջաններում 47.2-ն է կարծում, որ սխալ ուղղությամբ է գնում։


Հայաստանի բնակիչների 57%-ը չի հավատում որևէ բարելավման, որից 21 տոկոսն ամբողջությամբ հիասթափված է ու բարելավման հույս չունի։ 10 տոկոսն է կարծում, որ ապագան հաստատապես լավ է լինելու։


Հայերի 45%-ը կարծում է, որ սոցիալական դժգոհություն է հասունանում հասարակության մեջ: 40 տոկոսը կարծում է, որ կառավարությունը բավականաչափ արդյունավետ չէ, հակաճգնաժամային ծրագիր չկա։


COVID-19 համաճարակի պայմաններում, թե արդյո՞ք մարդկանց և բիզնեսի աջակցման համար արդյունավետ միջոցներ ձեռնարկվել են,  Երևանում 34.8 տոկոսն ասել է ոչ, և միայն 14.6 տոկոսն է համաձայն ձեռնարկված միջոցների հետ։


Հայաստանի բնակիչների 60%-ը բացասական է գնահատում COVID-19 համաճարակի համատեքստում կառավարության աշխատանքները։


Հարցին, թե արդյո՞ք անհրաժեշտ է իշխանափոխություն Հայաստանում, հարցվածքների 57.4 տոկոսն ասել է ոչ, կառավարությունը վերահսկում է իրավիճակը, 18.2 տոկոսն ասել է՝ այո, հնարավորինս շուտ։


Քաղաքական գործողությունները որպես միջոց` քաղաքական նպատակներին հասնելու համար
Քաղաքական փոփոխությունների հասնելու ո՞ր մեթոդներն են առավել արդյունավետ համարում, հարցվածքներից ամենամեծ թիվը՝ 33.2 տոկոսը, նշել է ընտրարշավների անցկացումը, 27 տոկոսն ասել է Հավաքների և բողոքի ակցիաների կազմակերպումը։


Հարցին, թե արդյոք բողոքի ակցիաների անցկացումը քաղաքական նպատակներին հասնելու արդյունավետ միջոց է, 27 տոկոսն ասել է, որ այն շատ արդյունավետ է։


Ամբողջական զեկույցին և ինֆոգրաֆիկային կարող եք ծանոթանալ հղմամբ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր