Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

10 հուլ 2020 11:15

Կորոնավիրուսով վարակման 557 նոր դեպք. կա 18 մահ

Հայաստանում հուլիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 557 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 10-ին հաստատվել է կորոնավիրուսի 30903 դեպք:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 131216  վերջին մեկ օրում 2050 նոր թեստավորում :


Փաստացի այս պահին բուժվում է 11471 պացիենտ, նվազել  է` 170-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 18709 անձ` վերջին մեկ օրում 709 անձ:


Ընդհանուր առմամբ, 546 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով):


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 177 է:
Պացիենտները եղել են 69 (կին), 72 (կին), 64 (կին), 86 (կին), 93 (տղամարդ), 51 (կին), 90 (տղամարդ), 60 (տղամարդ), 62 (տղամարդ), 72 (տղամարդ) և 85 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր