Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Մինչև օգոստոսի 6-ը Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը       44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում    

11 հուլ 2020 13:50

Տեսանյութ.ՀՀ 6 քաղաքացիներ, որոնցից 3-ը կանայք են, 5 օր է, մնացել են ռուս-վրացական սահմանին եւ չեն կարողանում վերադառնալ Հայաստան

SHAMSHYAN.com-ին է դիմել Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչ Ալվարդ Մկրտչյանն ու հայտնել, որ իր տղան, ում հետ եւս 5 Հայաստանի քաղաքացի կա, 5 օր է, մնացել են ռուս-վրացական սահմանին եւ չեն կարողանում վերադառնալ Հայաստան:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում տիկին Մկրտչյանն ասում էր. «Երեխաս 4 ամիս է, արդեն գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում՝ սոված, առանց բնակության վայրի ու առանց աշխատանքի: Երեխուս ոչ մի բան չեն թույլատրում՝ պատճառաբանելով, որ գրանցում չունի: Տղաս մեքենայով դուրս է եկել ՌԴ-ից ու հասել ռուս-վրացական սահման՝ չեզոք գոտի: Հիմա՝ ոչ այս կողմ են թույլատրում, որ գա, ոչ հետ գնալ է կարողանում: Արդեն 5 օր է, սոված-ծարավ, 6 անձով, որոնցից 3-ը կին են, մնացել են անորոշ վիճակում: Այդ 6 հոգուց մեկը լուրջ առողջական խնդիրներ ունի, ինչի պատճառով երեկ 2 անգամ բժիշկներ են այցելել։
Խնդրում ենք կառավարության միջնորդությունն ու աջակցությունը, որ մեր երեխեքը ինչ-որ ձեւով կարողանան վերադառնալ տուն»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր