Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

11 հուլ 2020 15:10

Փեսայի ուղերձները՝ կառավարության դիմացի մայթին

Երեկ երիտհանրապետականները կառավարության շենքի առջեւ մի հետաքրքիր ֆլեշմոբ էին կազմակերպել։ Մայթին շարած տառերով գրել էին «Վորոնեժ» եւ «Կրասնոդար» (թե ինչու ռուսերեն՝ հասկանալի է. որպեսզի ռուսաստանյան լրատվամիջոցներով ցուցադրվելիք կադրերն ավելի հաջող ստացվեն) ու տեսախցիկների առջեւ հայտարարում էին, թե իշխանությունները փորձում են շինծու գործերով հանրության ուշադրությունը շեղել իրենց կոռուպցիոն հանցագործություններից, բայց դա նրանց չի հաջողվի։


Մեխանիզմը պարզ է։ Երեք քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված, պաշտոնապես դոլարային միլիոնատեր փեսան ընդհատակից մեղադրանքներ է հնչեցնում ՀՀ վարչապետի հասցեին (հասկանալի է՝ առանց որեւէ ապացույց ներկայացնելու), աներոջ ղեկավարած կուսակցության երիտասարդները դրանց հիման վրա ինչ-որ տարօրինակ ակցիաներ են կազմակերպում, իրենց քարոզչամիջոցները եռանդով լուսաբանում են, ու անհասկանալի է մնում միայն մի հարց՝ ի վերջո ի՞նչ էր դա, քաղաքական ակցիա՞, ինչ-որ բանի դեմ բողո՞ք, հաղորդում հանցագործության մասի՞ն, թե՞ պարզապես թատերականացված քարոզչական միջոցառում։


Խնդիրը նույնիսկ այն չէ, որ այս օրին էլ հասանք՝ Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունն ուրիշներին մեղադրում է կոռուպցիայի մեջ։ Խնդիրն այն է, թե ո՞րն է այս ամենի նպատակը, եւ ինչո՞ւ են Հայաստանում ներքաղաքական իրադարձություններն այսպիսի զավեշտալի դրսեւորումներ ունենում։


Ըստ երեւույթին պատճառն այն է, որ Հայաստանում ներքաղաքական պայքար, որպես այդպիսին, գրեթե չկա, ինչ էլ կա՝ երկրորդ պլան է մղված։ Կոնկրետ իշխող քաղաքական ուժի եւ ՀՀԿ-ի միջեւ թեժ քաղաքական պայքար չի էլ կարող լինել։ Ի՞նչ լուրջ պայքար քաղաքական ուժերի միջեւ, որոնցից մեկը համապետական վերջին ընտրություններում 71 տոկոս է ստացել, մյուսը՝ 4:




Ընդորում՝ ՀՀԿ-ի դեմ քաղաքական պայքար մղելու անհրաժեշտություն էլ չկա։ Նախկինում կատարված հանցագործությունների փաստերով հարուցվող քրեական գործերն ավելորդ են դարձնում դա։ ՀՀԿ-ն, հասկանալի է, փորձում է քաղաքական երանգ տալ այդ քրեական գործերին ու դրանք ներկայացնել որպես քաղաքական հալածանքներ, որովհետեւ հույս ունի, թե դրա շնորհիվ կդառնա ընդդիմադիր դաշտի առաջատարը։


Բայց ուշադրություն դարձրեք՝ նույն ՀՀԿ-ն իշխանությունների դեմ պայքարում քաղաքական փաստարկներ գրեթե չունի։ Եվ տրամաբանական է, որ եթե իր լիդերների դեմ հարուցված քրեական գործերը ներկայացնում է որպես քաղաքական, ինքն էլ իր հերթին իշխանությունների դեմ քաղաքական պայքարը պիտի առաջ տանի քրեական մեղադրանքներով։ Որպեսզի փորձի հավասարության նշան դնել՝ իբր «դե մենք էլ ձեզ ենք մեղադրում կոռուպցիայի մեջ, եթե մեր հնչեցրած մեղադրանքները սուտ են՝ ուրեմն ձեր հարուցած քրեական գործերն էլ են սուտ»:


Տարբերությունն «ընդամենը» այն է, որ իրենք շատ կոնկրետ քրեական հոդվածներով են մեղադրվում, «գողոնը» բոլորի աչքի առաջ է, հսկայական ապացուցողական բազան առկա է, իսկ իրենց հնչեցրած մեղադրանքները միայն ծիծաղ են առաջացնում։


Բայց զուտ քարոզչական տեսանկյունից նման ակցիաներն, իհարկե, արդյունավետ են, որովհետեւ իշխանությունների ցանկացած արձագանք կարող է հակառակ էֆեկտն ունենալ։ Եթե իրավապահները փորձեն միջամտել՝ նրանք աշխարհով մեկ աղմուկ կբարձրացնեն, թե տեսեք՝ Հայաստանում քաղաքական ազատությունները ոտնահարվում են, իրենց էլ հալածում են, եթե որեւէ մեկը փորձի զրպարտության համար պատասխանատվության ենթարկել՝ նրանք կասեն, որ ընդամենը կրկնում են «քաղաքացի Միքայել Մինասյանի» ասածները (իսկ նա այսպես թե այնպես իր ընդհատակյա խոհանոցում է), եթե ընդհանրապես որեւէ արձագանք չլինի՝ կասեն «տեսա՞ք, ասելու բան չունեն»։


Միակ մխիթարությունն այն է, որ հասարակությունը, բարեբախտաբար, հասկանում է այս ամենը, ու դեռ շատ ժամանակ է պետք, որ «ՀՀԿ» եւ «կոռուպցիա» արտահայտությունները դադարեն լինել հոմանիշներ։


armtimes.com


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր