Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 31-ի համար          Ինչո՞ւ հիմա անդրադարձան «Հրազդան ցեմենտին», նախկինների 50/50 ընթացակարգը տեղափոխվել է «Թավշյա իշխանություն»․ «Ժողովուրդ»       Սամվել Շահրամանյանին կրկին կանչել են հարցաքննության, գործը թեժ փուլում է. «Ժողովուրդ»    

14 հուլ 2020 13:55

Բաքուն խոստովանեց՝ զոհվել են գեներալ և գնդապետ

Հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների հետևանքով ադրբեջանցի բարձրաստիճան սպաներ են մահացել։ Ըստ ՌԻԱ Նովոստիի` տեղեկությունը լրագրողներին է հայտնել Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերիմ Վելիևը։


«Ցավոք, պետք է հայտնեմ, որ մարտերի հետևանքով զոհվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը», - ասել է նա։
Երկու բարձրաստիճան զինվորականների մահվան լուրն ավելի վաղ տարածվել էր սոցցանցերի ադրբեջանական տիրույթում: Ըստ Razm.info–ի` Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն էր, իսկ Իլգար Միրզեևը` նույն կորպուսի հրետանու պետը:
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:


ՍՈւ-30 ՍՄ կործանիչների անձնակազմերը սկսել են ինտենսիվ մարզումներն ու ուսումնական թռիչքները


ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ 














Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր