ՌԴ-ում հերթերից խուսափելու համար խորհուրդ է տրվում դիմել ՀՀ հյուպատոսություններ․ ՀՀ դեսպանություն          Վարժական հավաքների ներկայացած քաղաքացիներին խաբեությամբ ստորագրել են տալիս մարտական հերթապահության պայմանագրերը.չենք իմացել, որ կարելի է և չստորագրել       ՔՊ-ում մտմտում են Փաշինյանին փոխարինելու շուրջ, որպեսզի նախ հնարավոր լինի հանրության աչքում պահպանել սեփական դեմքը    

15 հուլ 2020 12:25

Ադրբեջանը իր սպառազինությունում եղած ողջ զինանոցը գրեթե կիրառել է.կամավորականների պահանջ այս պահին չկա

Ադրբեջանի Զինված ուժերը, այդ թվում սահմանապահ ծառայությունը, թե 3-րդ բանակային կորպուսում իրենց սպառազինությունում եղած ողջ զինանոցը գրեթե  կիրառվել է, բացառությամբ մի քանի միջոցների: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:


«Դրանք են մասնավորապես, բլոր տրամաչափի հրաձգային զենքերը՝ գնդացիրներ, ականանետեր, նռնականետեր եւ այլն, տանկեր, հրետանային միջոցներ, ընդհուպ մինչեւ 122 մմ եւ չի բացավում՝ ավելի մեծ  տրամաչափի: Հարվածային դրոններից եթե չեմ սխալվում առաջին անգամ ենք տեսնում իսրայելական Սքայ Սթրայքեր» տեսակըՀավանաբար, սա նոր համալրված տեսակ է:


Մեր հակաօդային պաշտպանությունը մոտավոր 10 ԱԹՍ է խոցել: Դրանց մեջ մտնում են ինչպես սովորական, հետախուզական մարտավարական խնդիր  կատարող ԱԹՍ-ները, այնպես էլ հարվածային ԱԹՍ-ներն ու նոր նշածս թանկարժեք Hermes 900 ԱԹՍ-ն: Հակառակորդը բացի ԱԹՍ-ներից կորցրել է նաեւ մի քանի զրահատեխնիկա, բայց հստակ թվեր չեմ կարող ասել»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից հնարավոր օժանդակությանը, Արծորւն Հովհաննիյանն ասաց. «Հայաստանի զինված ուժերը լիովին ի վիճակի են կատարել իրենց խնդիրները: Կոնֆլիկտն այն աստիճանի չէ, որ Հայաստանը անհրաժեշտություն  համարի դիմելու ՀԱՊԿ-ին օգնության համար»:


Նա ընդգծեց, որ ՀՀ որեւէ բնակավայրից որեւէ տարհանում չի եղել եւ չի էլ լինի. «Եկեք այս հարցը փակենք: Գազատարը երկու անգամ վնասել է եւ վերականգնվել է: Քաղաքացիական բնակչության մեջ վնասը միայն նյութական է»:
***
ՀՀ զինված ուժերը իրենց առջեւ դրված խնդիրը փայլուն կատարում են, որը պարզ տեսնում եք:
«Կոնֆլիկտի բնույթը, ծավալներն այնպիսին չեն, որ Հայաստանը դիմի այլ քայլերի, այդ թվում նաեւ պահեստազորայինների կամ կամավորականների աջկցությանը: Մենք վստահ ենք, որ մեր կամավորականները պատրաստ են, մենք դա տեսել ենք բազմիցս: Մենք շնորհակալ ենք իրենց ամեն ինչով՝ լինի զորավարժություններ, ապրիլյան գործողություններ:

Բայց այս պահին իրենց զավակները, ոմանց դեպքում՝ թոռները, իրենց խնդիրը փայլուն կատարում են»,-ասաց նա:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր