ՌԴ-ն դադարեցնում է ռազմական պայմանագրերը 11 եվրոպական երկրների հետ          Ավտովթար՝ Շիրակի մարզում, Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «ՎԱԶ 2107»-երը, կան վիրավորներ       Ի՞նչ կբերի Հրե ձիու տարին կենդանակերպի նշաններին, Արևելյան աստղագուշակ 2026 թվականի համար    

15 հուլ 2020 17:00

Տեսանյութ.Ամոթ Ուկրաինա, մի սադրիր,ջուր մի լցրու մարդասպան Ադրբեջանի ջրաղացին,կերեք այդ բորշչը եւ սուս մնացեք.բորշչով լի տարաները ՝ Ուկրաինայի դեսպանատան ուղղությամբ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը այսօր՝ հուլիսի 15-ին բողոքի ակցիա էր կազմակերպել Երեւանում Ուկրաինայի դեսպանատան դիմաց՝ բողոքելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի վերաբերյալ Ուկրինայի ԱԳՆ հայտարարության դեմ:


Նրանց ձեռքին կային պաստառներ, որոնց վրա գրված էր. «Ալիեւը ռմբակոծում է քաղաքացիական բնակչությունը», «Ամոթ Ուկրաինա», «Մի աջակցեք բռնությանը»:


ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Գոռ Սարգսյանը բարձրախոսով հայտարարեց. «Ուկրաինան հանդես եկավ հայտարարությամբ, որը տարածաշրջանում սրում է հակամարտությունը: Ուկրաինայի հայտարարությունը ջուր է լցնում մարդասպան Ադրբեջանի ջրաղացին եւ միակողմանի հայտարարություն էր հօգուտ ագրեսոր Ադրբեջանի:


Դուք սեպ եք խրում Հայաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունների մեջ: Մենք եկել ենք ձեզ փոխանցենք ձեր եփած ճաշը, ձեր եփած բորշչը: Ուզում ենք ասել՝ կերեք այդ բորշչը եւ սուս մնացեք»:


Այդ ասելուց հետո երիտասարդները բորշչով լի տարաները նետեցին դեսպանատան ուղղությամբ:


Ակցիայի մասնակիցներն սկսեցին վանկարկել. «Ուկրաինա մի սադրիր», «Մի աջակցեք ագրեսորին»:


«Կոչ ենք անում դեսպանին փոխանցել Ուկրաինայի իշխանություններին, որ մի խառնվեք այս կոնֆլիկտին, ձեր բիզնես շահերը մի քաղաքականացրեք,  դրանով դուք տուժելու եք»,-ասաց Գոռ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին ՀՀ ԱԳՆ է հրավիրվել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան: ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը դեսպանին է ներկայացրել ՀՀ ԱԳՆ գնահատականն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ։  


Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին փոխանցեց նաև տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումների, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության շարունակական թիրախավորման, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի մասին:


Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր