Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 13-ի համար          Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ո՞ւմ ինֆորմատորն է եղել Հովիկ Աղազարյանը. Ալեքսանյանը բացահայտումներ արեց    

16 հուլ 2020 16:15

Պատրաստ ենք գնալ սահման.Կոչ եմ անում մեր եզդի ազգակիցներին ամբողջ աշխարհում` հայկական սփյուռքի հետ աշխատեն

Վերջին օրերին Ադրբեջանի սադրիչ ռազմական գործողությունները հայկական կողմից արժանանում են արժանագույն պատասխանի: Եզդիական համայնքը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները. ԱԺ-ի այսօրվա նիստին նշեց ԱԺ-ի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:


«Բազմաթիվ հայաստանաբնակ եզդիներ դիմել են և պատրաստ են անհրաժեշտության դեպքում գնալ սահման և պաշտպանել մեր ընդհանուր սահմանը: Կոչ եմ անում մեր եզդի ազգակիցներին ամբողջ աշխարհում` հայկական սփյուռքի հետ աշխատեն` և' Եվրոպայում, և' ԱՄՆ-ում, և' մյուս երկրներում, որ կարողանանք Ադրբեջանի սադրիչ գործողություններին դիվանագիտական պատասխան տան»,-նշեց նա:


ԱԺ-ի նախագահ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ռուստամ Բաքոյանի խոսքին, ավելացրեց, որ առաջին անգամ չէ, որ եզդի ժողովուրդն անվերապահորեն հայ ժողովրդի հետ է. «Գիտեք, մեր եղբայրական զգացմունքները միմյանց նկատմամբ մեկ անգամ չէ, որ փորձություն են բռնել»,- ընդգծեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր