Քպականներն ադեկվատ չեն գնահատում ՀՀ-ի առջև կանգնած սպառնալիքները. «Փաստ»          Սեպտեմբերի 18-ին վթարային աշխատանքներով պայմանավորված 24 ժամով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Սեպտեմբերի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

16 հուլ 2020 15:14

Պոլիկլինիկաների միջոցով դեղերը կհատկացվեն անվճար

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 16-ի նիստում փոփոխություններ է կատարել կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման մեջ:


Ըստ այդմ, ընտանիքի անապահովության սահմանային միավոր է սահմանվել «28.01» միավորը, նախկին «30.01» միավորի փոխարեն: Արդյունքում`   այսուհետեւ «28.01» եւ ավելի անապահովության միավոր ունեցող նպաստառուներին դեղերը կհատկացվեն անվճար` առողջության առաջնային պահպանման օղակի միջոցով: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:


Նախկին որոշմամբ` «30.01» եւ ավելի միավոր ունեցող շուրջ 200 հազար շահառու օգտվել է անվճար կամ մասնակի փոխհատուցմամբ դեղերի հատկացումից: Որոշման փոփոխությամբ անվճար դեղեր ստանալու իրավունք կունենան եւս 6114 շահառու` նվազեցված միավորների շնորհիվ: Բացի այդ` այն շահառուները (21100 անձ), որոնք դեղերը ստացել են մասնակի փոխհատուցմամբ, այժմ կստանան անվճար: Ընդհանուր շահառուների թիվը կավելանա եւս 27206-ով:


Այսպիսով` կունենանք բժշկական օգնության եւ սպասարկման ավելի հասանելի համակարգ, ինչպես նաեւ դեղերով անվճար ապահովում բնակչության սոցիալապես անապահով, առավել խոցելի խմբերի համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր