ՀԱՊԿ-ը չի արդարացնում, դուրս եկեք, սառեցնելը ո՞րն է․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին          Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար       Իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս․ նա 3-4 օրից իշխանություն չի լինելու    

17 հուլ 2020 16:36

Մեր անօդաչու թռչող սարքերն ու հրթիռներն Ադրբեջանի տրամադրության տակ են

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության տնօրեն Իսմաիլ Դեմիրը հանդիպել է Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարներ Քերեմ Մուստաֆաևի և Ռամիզ Թաիրովի հետ: Այս մասին Դեմիրը տեղեկացրել է իր թվիթերյան էջում:

«Մեր ռազմական արդյունաբերությունը՝ ԱԹՍ-ներից մինչև սպառազինություն, հրթիռներ, էլեկտրոնային ռազմական համակարգեր, ամբողջ փորձը, տեխնոլոգիաները և հնարավորությունները մշտապես Ադրբեջանի տրամադրության տակ է», - գրում է թուրք գործիչը։


Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հուլիսի 16-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Թուրքիայում ընդունել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ռամիզ Թաիրովի գլխավորած պատվիրակությանը, հանդիպման օրակարգը վերաբերել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցող ռազմական գործողություններին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր