10-20 օր անդորրը չի նշանակում տևական հանգստություն. հակառակորդի տեղաշարժի վերաբերյալ անհրաժեշտ ինֆորմացիայի տիրապետում ենք

«Արցախում ԱԹՍ խոցելը չի կարելի համարել, որ տեղափոխվում են Արցախի սահման, որովհետև մինչ այս էլ խոցվում էին, բայց նշանակո՞ւմ է, որ չի տեղափոխվի, այդպես էլ չէ, ԱԹՍ-ն ցուցիչ չէ, բայց բացառություն էլ չէ: Իսկ երբ ասում ենք՝ Զանգակատան ուղղությամբ են կրակոցներ եղել, չի նշանակում Զանգակատան վրա, ես չունեմ տեղեկություն, որ Զանգակատան վրա են կրակոցներ եղել»,-ասել է նա:
Լրագրողները հետաքրքրվել են նաև, թե ի՞նչ տեսակի ԱԹՍ է խոցվել, նա արձագանքել է, որ դա եղել է, ամենայն հավանականությամբ, հետախուզական, ոչ թե մարտական:
Հովհաննիսյանը խոսել է նաև հակառակորդի տեղաշարժի վերաբերյալ անհրաժեշտ ինֆորմացիայի տիրապետելու մասին, նշել, որ գործողություններն անհրաժեշտ ուղղությամբ ու ծավալով տեսնում են:
«Պահպանո՞ւմ է հակառակորդն այնպիսի ներուժ, որով կարողանա մեծ ծավալի գործողություններ իրականացնել, այո՛, պահպանում է էդ ներուժը։ Պարզ է, եթե կդիմեն ոտնձգությունների, կստանան արժանի հարված»,-ասել է նա:
Հովհաննիսյանն անդրադարձել է նաև առաջիկա Վարդավառի տոնին հակառակորդի հնարավոր ակտիվությանը․
«Ամեն ինչ հնարավոր է, ես կուզենայի հաշվի առնեիք, որ կան ուղիղ պրագմատիկ զինվորական պատճառներ, հանգամանքներ, և հաճախ դրանք գերակա են, որովհետև առաջնագիծն ունի իր դինամիկ կյանքը։ Մենք տարիներ ի վեր տեսել ենք, որ հակառակորդի մոտ 10-20 օր անդորրը չի նշանակում տևական հանգստություն, և դինամիկան կարող է շեշտակի փոխվել շատ արագ, րոպեների ընթացքում, այնպես որ ոչ մի բան չեմ բացառում»: