Ամենամեծ հզոր զենքը՝ ոչ թե դիմակներով, այլ իմունային համակարգով. պատվաստումների գաղափարն են մոտեցնում          Կորոնավիրուսն ամենեւին էլ սովորական շնչառական վիրուս չէ․ գիտնականներ       ԱԱԾ-ն պաշտոնատար անձանց կողմից գումարների հափշտակության, խարդախությամբ համայնքապատկան գույքի ձեռքբերման, պաշտոնեական կեղծիքի դեպքեր է բացահայտել    

21 հուլ 2020 15:35

Տեսանյութ.Ադրբեջանն իր գլխին սարքեց. Տավուշում տեղի ունեցած մարտերը փաստացի փլուզեցին իսրայելական դրոնների անհաղթելիության մասին լեգենդը

Այսօր լրագրողներն այցելել են ՀՀ ՊՆ Ռազմական ավիացիոն ինստիտուտ, որտեղ հնարավորություն են ունեցել ծանոթանալ հուլիսի 12-ից  հայ-ադրբեջանական սահմանագոտում տեղի ունեցած դեպքերի ժամանակ հայկական զինված ուժերի կողմից խոսցված անօդաչու թռչող սարքերին: Լրագրողների հետ զրույցում Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ Դանիել Բալայանը ներկայացրեց հայկական զինված ուժերի կողմից կատարած քայլերն ու ԱԹՍ-ները:
Երևանի մարշալ Խանփերյանցի անվան ռազմաօդային ինստիտուտում կազմակերպվել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի ցուցահանդես, որոնք խոցվել կամ գրավվել են հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում, ինչպես նաև շատ ավելի վաղ:

ՀՀ ՊՆ–ն ցուցադրել է Ադրբեջանի ԶՈՒ–ի խոցված և առգրավված անօդաչուները
Ցուցադրվածների թվում են եղել ինչպես ամբողջական, անվնաս դրոններ, որոնք հաջողվել է որսալ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգի օգնությամբ, այնպես էլ ոչնչացված հետախուզական և հարվածային ԱԹՍ-ների բեկորներ: Մասնավորապես, վերջին ռազմական գործողությունների ընթացքում Տավուշում խոցվել կամ գրավվել են իսրայելական արտադրության Orbiter 3, Orbiter 2, SkyStriker, Harop դրոններ։


ՀՀ ՊՆ–ն ցուցադրել է Ադրբեջանի ԶՈՒ–ի խոցված և առգրավված անօդաչուները
Չորս օրվա ընթացքում Տավուշում ընդհանուր առմամբ չեզոքացվել Է 13 դրոն, ևս մեկն այդ օրերին ոչնչացվել է Արցախում։



ՀՀ ՊՆ–ն ցուցադրել է Ադրբեջանի ԶՈՒ–ի խոցված և առգրավված անօդաչուները
Եվս մեկական Hermes 180 և Orbiter 3 գրավվել են համապատասխանաբար 2012 և 2017 թվականներին։ Սակայն ցուցահանդեսին չկային հուլիսի 14-ին հայկական ուժերի կողմից մարտերի ընթացքում խոցված Hermes 900 ռազմավարական հետախուզական դրոնի բեկորները։


ՀՀ ՊՆ–ն ցուցադրել է Ադրբեջանի ԶՈՒ–ի խոցված և առգրավված անօդաչուները
Ինչպես պարզաբանեց ինստիտուտի ղեկավար, գեներալ-մայոր Դանիել Բալայանը՝ այդ ԱԹՍ-ին հարվածել են մեծ բարձրության վրա, դրա բեկորները գտնելն ու հավաքելը շատ ավելի բարդ է, քան ցուցադրված մյուս նմուշներինը:



ՀՀ ՊՆ–ն ցուցադրել է Ադրբեջանի ԶՈՒ–ի խոցված և առգրավված անօդաչուները
Եվս մեկ հարվածային SkyStriker «գերեվարվել է» ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի միջոցով, բայց քանի որ դրա լիցքը չի պայթել, և այն դեռ պետք է վնասազերծվի, ուստի այդ նմուշը նույնպես ցուցադրության չի դրվել:



ՀՀ ՊՆ–ն ցուցադրել է Ադրբեջանի ԶՈՒ–ի խոցված և առգրավված անօդաչուները
Բալայանի խոսքով ՝ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ աշխարհում լավագույններից մեկը համարվող իսրայելական դրոնները գրեթե անզոր են հայկական ԶՈՒ հակաօդային պաշտպանության հմուտ և գրագետ հաշվարկների առաջ:



ՀՀ ՊՆ–ն ցուցադրել է Ադրբեջանի ԶՈՒ–ի խոցված և առգրավված անօդաչուները
Բալայանը նշեց, որ առանձին քննարկման են արժանի հայկական արտադրության անօդաչու սարքերը, որոնք ապացուցեցին, որ ոչնչով պակաս չեն իրենց իսրայելական մրցակիցներից: Այդ է վկայում վերջին մարտերի ընթացքում ադրբեջանական բանակին հասցրած վնասների մասշտաբը։



ՀՀ ՊՆ–ն ցուցադրել է Ադրբեջանի ԶՈՒ–ի խոցված և առգրավված անօդաչուները
Իր հերթին ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի շտաբի պետ, գնդապետ Գարիկ Մովսիսյանը նշում է, որ 2016 թ․-ի ապրիլյան պատերազմից հետո հայկական զինված ուժերն անհրաժեշտ հետևություններ են արել և համակարգված աշխատանք են կատարել հակառակորդի ԱԹՍ-ների չեզոքացման համար ՀՕՊ հատուկ հաշվարկների նախապատրաստման ուղղությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր