Վրшերթի է ենթարկվել Ախուրյան համայնքի բնակիչ Անահիտ Իգիթյանը՝ «ախուրյանցի Անոն»          Այս պահից սկսած Հայաստանն ու Լիտվան ռшզմավարական գործընկերներ են       Ուժեղ Հայաստանում պարտադիր ծառայության մեջ գտնվող զինվորի ընտանիքը ստանալու է 40 000 դրամ ամսավճար    

24 հուլ 2020 12:15

Տեսանյութ.Զգոնությունը մի՛ թուլացրեք.մեր նպատակն ու խնդիրն է, որ աշնանն ավելի պատրաստ լինենք հնարավոր երկրորդ ալիքին

Կորոնավիրուսի ակտիվ դեպքերը հունիսի 14-ից հետո առաջին անգամ քիչ են 10 հազարից․ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։ «Հիմքեր կան պնդելու, որ մենք մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, բայց էս կայունությունը ոչ մի բան չի ասում, կարող է վաղը, մյուս օրը թվերն ավելի մեծ դառնան․․․ Վերջին շրջանում նկատում ենք, որ կրկին ակտիվացել են հակադիմակային շարժումները։ Տեմպի անկման պատճառը հակահամաճարակային միջոցառումների պահպանումն է, էս դինամիկան ունենք հիմնականում դիմակ կրելու շնորհիվ։ Մեկնաբանություններ կան, որ տաք եղանակը տեղ ունի, հնարավոր է, բայց հունիսի սկզբներին հետևում էինք այն երկրներին, որտեղ 35-40 աստիճան էր, բայց ծավալվում էր ալիքը։ Զգոնությունը մի՛ թուլացրեք, մեր նպատակն ու խնդիրն է, որ աշնանն ավելի պատրաստ լինենք հնարավոր երկրորդ ալիքին»,- եզրափակեց Կառավարության ղեկավարը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր