«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

25 հուլ 2020 10:17

Տեսանյութ.Դեպքերը լավ հունով չեն զարգանում, և հնարավոր է՝ նույնիսկ Սումգայիթի ջարդերը խաղալիք թվան

Նախօրեին ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է հայերի հետ, քննարկել այն դեպքերը, որոնք այս օրերին տեղի են ունենում ՌԴ-ում հայերի ու ադրբեջանիցների միջև: 


Դեսպանի խոսքով, հայերը պետք է լինեն կազմակերպված, իրենց խնդիրը չէ պատասխանել այն քայլերին, որոնք արվում են:


«Այդ քայլերը  շատ լավ կազմակերպված, աշխարհաքաղաքական նկատառումներ ունեցող քայլեր են, օրինակ, վառում են խանութ, որպեսզի դուք գնաք ու պատասխանեք: Բնականաբար, այդ արարքը հանցագործություն է, Ռուսաստանի իշխանության բոլոր ճյուղերը, Մոսկվայի կառավարությունը տեղյակ են:


Կազմակերպված ագրեսիա է, կարելի է ասել տնտեսական ագրեսիա, կազմակերպված պրովակացիա: Իմաստը հայկական ապրանքների արգելափակումը չէր: Մենք շատ լավ հասկանում ենք, որ իմաստը  խարխլելն է ազգամիջյան հնարավոր բալանսը Ռուսաստանում, հայությանը հնարավորինս հունից հանելը և կոնֆլիկտ ստեղծելը»,- ասաց Վ.Տողանյանը:


Նա նշեց, որ ոստիկանությունը կփորձի պարզել՝ ինչպես է սկսվել ամեն ինչ, բայց փաստը կա՝ 
մեքենաներ են վառել, մարդկանց են ծեծել, դանակահարված մարդիկ կան, պաշտոնապես չորս հոգի է դիմել հիվանդանոց, բայց գիտեն, որ շատ են տուժածները:


«Դեպքերը լավ հունով չեն զարգանում, և հնարավոր է՝ նույնիսկ Սումգայիթի ջարդերը խաղալիք թվան, որովետև 150 միլիոնանոց երկրի մասին է խոսքը, որտեղ ապրում են 2-3 միլիոն հայեր, նաև ադրբեջանցիներ, կան սադրիչներ, պատվիրատուներ»,- ասաց դեսպանը:


Հանդիպման մանրամասները՝ տեսանյութում, որն իր էջում հրապարակել է մոսկվաբնակ քաղաքագետ Հարություն Մկրտչյանը։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր