Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության          Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին       Տեսանյութ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Ազատության հրապարակում    

27 հուլ 2020 11:36

Բաքվում ԱՄՆ դեսպանը Լոս Անջելեսի հայ-ադրբեջանական բախման մեջ հայերին է մեղադրել՝ պրովոկացիայի մեջ

Բաքվում ԱՄՆ դեսպանը Լոս Անջելեսի հայ-ադրբեջանական բախման մեջ հայերին է մեղադրել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նա հայերին մեղադրել է պրովոկացիայի մեջ, ներողություն խնդրելով տեղի ունեցածի համար Ադրբեջանի իշխանություններից:


Այն, որ ԱՄՆ դեսպանը մեղադրում է իր իսկ երկրի քաղաքացիներին, առնվազն զարմանալի է եւ վստահ եմ իր երկրի քաղաքացի մեր հայրենակիցները դեսպանին կպատասխանեն:


Ավելին, եթե դեսպանը չհերքի կամ ափսոսանք չհայտնի սխալ գնահատականի համար (դեռեւս չի հերքել դեսպանությունը), ուրեմն ակնկալում եմ նաեւ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը` այս կանխակալ գնահատականի համար: Ավելի ճիշտ կլինի, որ այն լինի համարժեք, դեսպան Թրեյսիին հրավիրեն ԱԳՆ եւ փոխնախարարը ներկայացնի խնդրի էությունն ու նման անհիմն մեղադրանքի բացասական հետեւանքները, մանավանդ, երբ միջադեպը քննության փուլում է իրավապահների կողմից»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր