Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

27 հուլ 2020 11:56

ԱՄՆ-ն չի կարողանում հաղթել ահաբեկչությունը.Ինձ ահաբեկչության դեմ հաղթանակի համար հարկավոր է Նոբելյան մրցանակ տալ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն անարդար է համարում իր նկատմամբ ԱՄՆ պետքարտուղարության սահմանած պատժամիջոցները, հաղորդում է Interfax լրատվական գործակալությունը։


«Россия 1» հեռուստաընկերության եթերում Կադիրովը հայտնել է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում մեծ հաջողությունների է հասել՝ ի տարբերություն ամերիկացիների։ Կադիրովը նշել է, որ ահաբեկչության նկատմամբ հաղթանակի համար իրեն պետք է Նոբելյան մրցանակ տան, ոչ թե պատժամիջոցների ենթարկեն։


«Մենք վերջ ենք դրել պատերազմին, ոչնչացրել ենք միջազգային ահաբեկչությունը: Ինձ ահաբեկչության դեմ հաղթանակի համար հարկավոր է Նոբելյան մրցանակ տալ, իսկ նրանք, հակառակը, ինձ պատժամիջոցների են ենթարկում: Անարդար է», – ասել է Չեչնիայի ղեկավարը:


Ռամզան Կադիրովը նաև նշել է, որ ԱՄՆ-ն չի կարողանում հաղթել ահաբեկչությունը Մերձավոր Արևելքում, մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհիվ իրենք կարգուկանոն են սահմանել և ապրում են խաղաղ:


Միևնույն ժամանակ Կադիրովը նշել է, որ իր նկատմամբ պատժամիջոցների սահմանումը նշանակում է, որ իրեն համարում են միջազգային մակարդակի ազդեցիկ գործիչ, և դրանով հարկավոր է հպարտանալ:


Չեչնիայի ղեկավարը նաև հայտնել է, որ երբեք չէր մեկնի ԱՄՆ, նույնիսկ եթե իրեն հրավիրեին:


Հիշեցնենք՝ օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղարությունը Ռամզան Կադիովին ընդգրկել էր «սև ցուցակում»՝ մեղադրելով մարդու իրավունքների խախտումների մեջ։ Այդ ցուցակում են ներառվել նաև Կադիրովի կինը և 2 դուստրերը։


ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի անունից հրապարակված հայտարարությունում նշվում է, որ գերատեսչությունն «ունի մեծ քանակությամբ վստահելի տեղեկություններ այն մասին, որ Կադիրովը պատասխանատվություն է կրում մարդու իրավունքների բազմաթիվ լուրջ խախտումների, այդ թվում՝ կտտանքների և արտադատարանային մահապատիժների համար»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր