Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

26 հուն 2022 14:28

Կրեմլն ինձ որևէ հրահանգ չի տալիս որոշակի թեզեր հնչեցնելու համար

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ում բացատրել է, որ Ուկրաինայի մասին իր կարծիքն է հայտնել որպես բլոգեր և սովորական մարդ, այլ ոչ թե որպես տարածաշրջանի ղեկավար։


Ավելի վաղ Կադիրովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն օգտագործում է Ուկրաինան իր տարածքում ռազմաբազա տեղակայելու համար, և եթե ինքը լիներ ՌԴ նախագահի փոխարեն, վաղուց կվերցներ Ուկրաինան։


Պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս հայտարարությունը, հիշեցրել է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմքերը, որը ներառում է նաև Չեչնիան, ձևավորում է Վլադիմիր Պուտինը։


Կադիրովն այսօր իր Telegram ալիքում գրել է, որ կարծում է, որ, ինչպես Սիրիայում ահաբեկչության դեպքում, «Ռուսաստանը պետք է պաշտպանի իր շահերը այնքան ժամանակ, քանի դեռ ստիպված է պաշտպանել դրանք իր տարածքում», իսկ եթե Ուկրաինայում չկան մարդիկ, ովքեր կարող են ընդդիմանալ ԱՄՆ-ին, «ապա մենք պետք է օգնենք նրանց»։


«Եվ սա իմ հայտարարությունն է որպես Ռամզան Կադիրով, և ոչ որպես Չեչնիայի Հանրապետության ղեկավար: Ես արդեն մեկ անգամ չէ, որ նշել եմ դա: Կրեմլն ինձ որևէ հրահանգ չի տալիս որոշակի թեզեր հնչեցնելու համար, ուստի ես կասեմ. դա ես եմ ասում` Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը»,- ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր