Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող այս բռնաճնշումը և կայացված ապօրինի որոշումը          ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը անպատասխանատու հայտարարություններ է անում, չի հասկանում, թե ինչի մասին է խոսում       Վերջին անգամ նման ձմեռ ունեցանք 2017թ-ին. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել    

27 հուլ 2020 15:22

Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժություններին ներգրավված կլինեն ռազմական ավիացիա ,հրետանային միջոցներ և ականանետներ...

Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի համապատասխան՝ Ադրբեջանում մարտական կրակով համատեղ լայնածավալ մարտավարական և թռիչքա-մարտավարական զորավարժություններ կանցկացվեն, որոնց կմասնակցեն երկու երկրների ցամաքային և ռազմաօդային ուժերը: Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը` հղում տալով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

Համատեղ զորավարժություններին ներգրավված կլինեն զորախմբեր, զրահատեխնիկա, հրետանային միջոցներ և ականանետներ, ինչպես նաև ռազմական ավիացիա և երկու երկրների հակաօդային պաշտպանության համակարգերը:

Ծրագրի համաձայն` ցամաքային ուժերի զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում, իսկ օդուժի մասնակցությամբ զորավարժությունները` հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը` Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում (Գանձակ), Քյուրդամիրում և Եվլախում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր