Կանխատեսվում է մինչև -3․․.-4 աստիճան ցուրտ. ԱԻՆ          Տեսանյութ.Ալիևը Երևանն է ուզում. օպերայի շենքի վրա թշնամու դրոշը դնելո՞վ են խաղաղություն կնքելու թուրքերի հետ       Հեյդար Ալիևը Թեհրանում եղել է ԿԳԲ-ի գործակալը. մաքրում էր իրանցիների կոշիկները. սկանդալային բացահայտում՝ Իրանից    

27 հուլ 2020 17:00

Որ Ռուսաստանը Վրաստանի տարածքով պատրաստվում է 300 ռազմական մեքենա ուղարկել Հայաստան՝ սուտ է.Վրաստանի վարչապետի խորհրդական

Վրաստանի վարչապետի խորհրդական Իրաքլի Չիկովանին հայտարարել է, որ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ռազմական մատակարարումների մասին լուրերն ապատեղեկատվություն են` ընդգծելով, որ Վրաստանը ռազմավարական գործընկերություն է պահպանում Ադրբեջանի հետ, և որ «Կովկասում խաղաղությանն այլընտրանք չկա»: Այս մասին գրում է Грузия онлайн պորտալը:


Չիկովանին, այսպիսով, մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Ռուսաստանը Վրաստանի տարածքով պատրաստվում է 300 ռազմական մեքենա ուղարկել Հայաստան:


Չիկովանիի խոսքով` այս նորությունը հերթական ապատեղեկատվությունն է, որն օգտագործում են որոշ կուսակցական ԶԼՄ-ներ` իրենց նպատակների համար:


«Ցավոք, սա առաջին դեպքը չէ, որ որոշ ԶԼՄ-ներ փորձում են խեղաթյուրել տեղեկատվությունը և ներկայացնել այնպես, ինչպես իրենց է ձեռնտու»,-ասել է Չիկովանին:


Վրաստանի վարչապետի խորհրդականն ընդգծել է, որ Թբիլիսիի դիրքորոշումը պարզ է բոլոր գործընկերների համար:


Օրեր առաջ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մեկնաբանել էր ադրբեջանական իշխանամետ Haqqin.az կայքի տարածած` Վրաստանի տարածքով Սերբիայից Հայաստան զենք տեղափոխելու մասին տեղեկությունը:


«Դա կեղծ տեղեկություն է, որը տարածվել է ԶԼՄ-ների կողմից: Վրաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի տարաձայնություն չկա: Մեր ռազմավարական գործընկերությանն ու եղբայրությանը ոչինչ սպառնալ չի կարող, իսկ Վրաստանի տարանցման քաղաքականությունը հիմնված է տարածաշրջանում կայունության հաստատման վրա»,-ասել է Վրաստանի վարչապետը:


Սերբիայի առևտրի նախարար Ռասիմ Լյալիչն էլ հայտարարել էր, որ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Միացյալ Նահանգները և ո՛չ էլ Ռուսաստանը Հայաստանի դեմ պատժամիջոցներ չեն սահմանել, ուստի Սերբիան պատճառ չի ունեցել հրաժարվելու զենք վաճառել Հայաստանին: Այդ մասին գրել էր eadaily.com-ը՝ սերբական Nova.rs պարբերականին հղումով։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր