Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

28 հուլ 2020 11:14

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 239, մահվան՝ 10 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 236 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 28-ին հաստատվել է կորոնավիրուսի 37626 դեպք:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 158527, վերջին մեկ օրում` 1061 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 9330 պացիենտ, պակասել է 463-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 27357  անձ` վերջին մեկ օրում 692 անձ:


Ընդհանուր առմամբ, 719 պացիենտ մահացել է (ավելացել է 8-ով):


Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 223 է:
Պացիենտները եղել են 89 (կին), 54 (կին), 63 (տղամարդ), 85 (տղամարդ), 64 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (տղամարդ) և 89 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր