Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»          Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

01 օգոս 2020 11:16

Կորոնավիրուսի վարակման 291 նոր դեպք. կա 11 մահ

Հայաստանում օգոստոսի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 291 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր առմամբ՝ օգոստոսի 1-ին հաստատվել է կորոնավիրուսի 38841 դեպք:




Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 165656, վերջին մեկ օրում` 1920 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 8307 պացիենտ, պակասել է 280-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 29557  անձ` վերջին մեկ օրում 560 անձ:


Ընդհանուր առմամբ, 749 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով):
Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 60 (կին), 80 (կին), 69 (կին), 73 (կին), 54 (տղամարդ), 81 (կին), 73 (տղամարդ) և 41 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր