Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

28 հուլ 2020 16:15

Տեսանյութ.Փաշինյանը պատասխանել է Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը

Հայ-ռուսական հարաբերությունների մասին RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառումը աղմուկ բարձրացրեց Հայաստանում եւ բացասական արձագանք ստացավ: Այս մասին ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Հուլիսի 18-ին Մարգարիտա Սիմոնյանը Թելեգրամի իր ալիքում դիմել է ՀՀ իշխանություններին. «Ի պատասխան բազմամյա բարության եւ պաշտպանության, որոնք դուք ստացել եք Ռուսաստանից, դուք Ղրիմը չճանաչեցիք: Որովհետեւ դա Հայաստանի ներքին գործն է: Ռոբերտ Քոչարյանին դուք բանտարկել եք բացառապես քաղաքական վրեժխնդրությունից, որը Ռուսաստանի անդավաճան դաշնակիցն է: <...> Դուք երկիրը հեղեղել եք հակառուսական ՀԿ-ներով, որոնք ձեր տարածքում երիտասարդներին ուսուցանում են, թե ինչպես Ռուսաստանում իշխանությունը տապալեն <...> Իրականում այն ամենից հետո, ինչ դուք արել եք, Ռուսաստանը լիակատար բարոյական  իրավունք ունի թքելու ձեզ վրա եւ տրորելու»:




«Հայաստանը դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մի՞թե դա նշանակում է, որ մենք չենք պաշտպանում Լեռնային Ղարաբաղը: Ո՛չ»,-նշել է Փաշինյանը: Նա հիշեցրել է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը անվտանգության միասնական տարածքներ են:    


Ի պատասխան մեկ այլ նկատառման, որում Սիմոնյանը շեշտել էր, որ ՀՀ իշխանությունները բանտարկել են Ռուսաստանի «անփոխարինելի դաշնակից» Ռոբերտ Քոչարյանին, Փաշինյանն ասել է, որ ՌԴ-ի դաշնակիցն ու գործընկերը հայ ժողովուրդն է, ոչ թե «առանձին քաղաքական գործիչներ, որոնք իրենց ներկայացնում էին որպես Մոսկվայի միակ դաշնակից»:


Պատասխանելով ՀՀ-ում արեւմտամետ ՀԿ-ների հետ կապված դժգոհություններին՝ ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ այդ կազմակերպություններն աշխատել են նաեւ մինչ 2018 թվականը՝ իր իշխանության գալը: «Դրանք ստեղծվել են այն ժամանակ, երբ ոչ ոք ՀՀ կառավարության՝ ռուսամետ լինելու հարցում որեւէ կասկած չուներ: Այդ կազմակերպությունները ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: Եթե նրանք այդքան ռուսամետ էին, ինչո՞ւ չփակեցին այդ կազմակերպությունները»,-նշել է Փաշինյանը:


Փաշինյանը հարցազրույց է տվել Երեւանում հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին սկսված սրումից հետո: 
Տեսանյութում այդ հատվածը դիտեք 16:45 րոպեից.
  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր