Սիրիացի վարձկանները պատրաստվում են շինություններ պայթեցնել Ադրբեջանում. Թուրք ֆուտբոլիստ          Կանխվել է Արցախից ՀՀ անօրինական ճանապարհով զենք զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր.ԱԱԾ       Արցախի ՊՆ-ն համարժեք պատասխան է խոստանում, եթե Ադրբեջանը հավատարիմ չմնա հրադադարի պայմանավորվածությանը    

29 հուլ 2020 10:56

Թուրքիայի նպատակն է, որ Նախիջևանը դե ֆակտո մտնի իր տարածքի մեջ.Ադրբեջանին էլ ձեռնտու է, որ այս հատվածում մշտապես լինի լարվածություն

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան Նախիջևանը դարձրել է մի մեծ ռազմաբազա։ Այստեղ կառուցվել է 398 մահճակալով ռազմական հոսպիտալ, որի ֆինանսավորման մի մասը հենց Թուրքիան է իրականացրել։ Թուրքիան գնում է այն ճանապարհով, որ Նախիջևանը դե ֆակտո մտնի Թուրքիայի տարածքի մեջ։ Ամեն գնով Ալիևը դեռ փորձում է պահպանել Նախիջևանի պատկանելիության հարցը, սակայն կարծում եմ, որ դա Ադրբեջանի ցանկացած իշխանության կհաջողվի այնքան ժամանակ, քանի դեռ Նախիջևանի ԻՀ և ՀՀ-ի սահմանների ճշգրտման խնդիր կա։
 
Այստեղ Ադրբեջանին ձեռնտու է, որ նախիջևանյան հատվածում մշտապես լինի լարվածություն և կրակող, բայց ոչ լայնածավալ, քանի որ այդ դեպքում կրկին Թուրքիան կարող է դառնալ դերակատար և Նախիջևանն ընդմիշտ կորցնի Ադրբեջանը»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր