Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է. Եվրախորհրդարանի պատգամավոր          Այսօր հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի մարմինը․ ՀՀ ՊՆ       Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ»–ին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ    

29 հուլ 2020 11:35

Թուրք դերասանուհին ամուսնացել է հայ գործարարի հետ

Թուրք հայտնի դերասանուհի Սոնգյուլ Օդենը, որին հատկապես մեծ ճանաչում է բերել «Մարգարիտ»  հեռուստանովելը, ամուսնացել է Թուրքիայում ծնված և այնտեղ բնակվող հայի՝ Արման Բիչակչյանի (Արման Բիչակչի) հետ: Այս մասին հայտնում է Arevelk-ը։

Զույգն ամուսնությունից առաջ չորս տարի ընկերություն է արել։

Պսակադրության համեստ արարողությունն իրականացվել է Պեշիկթաշի քաղաքապետարանի ամուսնությունների գրանցման բաժնում:

Արման Բիչակչին գործարար է: Նա աշխատում է աշխարհահռչակ հայ ոսկերիչ Սևան Բիչակչիի հետ, որին անվանում են «Մատանիների տիրակալ»: Արմանը Սևան Բիչակչիի զարմիկն է: Փեսացուի հայրը Պոլսի հայ հոգևորականներից է՝ Տ. Զավեն Բիչակչյանը:

Սոնգյուլ Օդենը 41 տարեկան է: 2005-ից 2007 թվականները թուրքական և արաբական հեռուստատեսությամբ ցուցադրված «Մարգարիտ» հեռուստանովելից հետո դերասանուհուն անվանել են «Արևելյան երազների թագուհի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր