Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ          Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան       Մայիսի 1-ից Երևանում և մարզերում կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ    

29 հուլ 2020 15:37

Ադրբեջանական զինված ուժերում կորուստ կա․ վերագրում են դժբախտ պատահարի. «Ռազմինֆո»

Հուլիսի 29-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող է մահացել։ 2019-ին զորակոչված ժամկետային Նաթիգ Էլչին օղլուն Գուրբանլըն, ըստ պաշտոնական աղբյուրների, մահացել է դժբախտ պատահարից։ Այս մասին հայտնում է «Ռազմինֆո» մասնագիտացած կայքը։


Ներկայումս, ըստ պաշտոնական աղբյուրների, զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննություն է իրականացվում սահմանապահ ծառայության և զինվորական դատախազության մասնակցությամբ։


«Ռազմինֆոյի» հաշվարկով՝ սա ադրբեջանական զինված ուժերում գրանցված 43-րդ մահվան դեպքն է այս տարվա ընթացքում։


Հիշեցնենք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հիմնականում հսկում է Վրաստանի և Իրանի հետ սահմանները, սակայն դրա մարտական ստորաբաժանումները ներգրավված են նաև հայկական սահմանների դիմաց մարտական հերթապահության։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր