Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

30 հուլ 2020 12:17

Հույս ենք դնում, որ ձեզնից յուրաքանչյուրը մարտահրավերը կընդունի ու մենք կկարողանանք սեպտեմբերին արձանագրել ճգնաժամի ավարտը

Վերջին 15 օրում կորոնավիրուսի հետ կապված վիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է և շարունակում է բարելավվել: Այս մասին Կառավարության հերթական նիստին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի վիճակին:

«Հունիսի 11-ից հետո առաջին անգամ, երեկվա դրությամբ, մենք ունենք ակտիվ դեպքերի 9 հազարից պակաս դեպք, դրական ախտորոշված ու չառողջացած դեպքերը 8877 են, հունիսի 11-ից հետո մենք երբեք այսպիսի ցածր թիվ չենք ունեցել: Այսպիսով՝ Հայաստանը շանս ունի ջարդելու համավարակի ողնաշարը։ Սա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է հատուկ պատասխանատվություն»,-ասաց նա։

Ըստ նրա՝ այս արդյունքը կապված է նաև Ոստիկանության գործողությունների առավել խիստ լինելու հետ, որքան էլ դրանք մարդկանց անհարմարություններ են պատճառում:

Վարչապետը նկատեց, որ թոշակների բաժանման պրոցես է սկսվելու։ «Այսօր, վաղը հատուկ աշխատեք, որ հակահամաճարակային կանոնները հստակ պահպանվեն»,- ԿԲ նախագահին ու նախարար Հակոբ Արշակյանին հանձնարարեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հուղարկավորությունների, հարսանիքների, միջոցառումների ժամանակ էլ լինեն ծայրահեղ ուշադիր ու պահպանեն պարետատան սահմանած նորմերը, հակահամաճարակային կանոնները։

«Հույս ենք դնում, որ ձեզնից յուրաքանչյուրը մարտահրավերը կընդունի ու մենք կկարողանանք սեպտեմբերին արձանագրել ճգնաժամի ավարտը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է իրավիճակին պատշաճ զգոնությամբ վերաբերվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր