Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել,ովքեր ունեն կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի ամենավատ ձևը          Այո, Փաշինյանը «վախ է ծախում», բայց մենք նրա այդ «ապրանքի» գնորդը չենք.«Փաստ»       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

30 հուլ 2020 12:33

Անհրաժեշտության դեպքում մարտական գործողությունները տեղափոխելու ենք Ադրբեջանի տարածք. Հրամանատարական հավաքներ՝ Արցախում

ՊԲ-ի 2020 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն` զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների պատրաստվածությունը ստուգելու, մասնագիտական գիտելիքների մակարդակը, տեսական և գործնական հմտություններն ու ունակությունները բարձրացնելու նպատակով, հուլիսի 27-29-ը ՊԲ-ում անց են կացվել հրամանատարական հավաքներ:


Առաջին դասախոսությունը  հավաքի մասնակիցների հետ անց է կացրել ԱՀ ՊՆ, ՊԲ-ի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Բանակի հրամանատարը կարևորել է նման ձևաչափով հավաքներն ու դրանց զուգահեռ իրականացվող տեսական ու գործնական պարապմունքները զորքերի ամենօրյա կենսագործունեության ամրապնդման և զորամասերի մարտունակության շարունակական բարձրացման համատեքստում:


Հրամանատարական հավաքների ընթացքում, ըստ համապատասխան խմբերի, իրականացվել են դասախոսություններ ու սեմինար-պարապմունքներ մարտավարամասնագիտական պատրաստության առարկաներից, անդրադարձ է կատարվել բարոյահոգեբանական ապահովման խնդիրներին: Հավաքները օգտակար էին ոչ միայն հրամանատարական պատրաստության կատարելագործման, զորքերի ամենօրյա ղեկավարման հարցերում միատեսակ մոտեցումների ձևավորման, այլև ծառայողական փորձի փոխանակման և միմյանց հետ ավելի սերտ կապեր հաստատելու տեսանկյունից:


Հուլիսի 29-ին՝ հրամանատարական հավաքների արդյունքների ամփոփմանը ներկա է գտնվել նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Հանրապետության ղեկավարը, ողջունելով հրամանատարական հավաքի ամփոփիչ խորհրդակցության մասնակիցներին, նշել է, որ երկրի անվտանգության երաշխավոր պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում առաջադրված բոլոր մարտական խնդիրները` նպաստելով տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության պահպանմանը:


Այնուհետև, անդրադառնալով հայ-ադրբեջանական պետական սահմանին Ադրբեջանի սանձազերծած սադրիչ գործողություններին և այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից հնչող սպառնալից հայտարարություններին, Արայիկ Հարությունյանը նշել է, որ ամեն պահի ոչ միայն պետք է պատրաստ լինել արժանի հակահարված տալու հակառակորդի սադրիչ գործողություններին, այլև, անհրաժեշտության դեպքում, մարտական գործողությունները տեղափոխել Ադրբեջանի տարածք՝ վստահեցնելով, որ բանակաշինությունը այսուհետ ևս լինելու է երկրի իշխանությունների գերակա առանցքը և արվելու է առավելագույնը բանակի զարգացման ու հզորացման համար:


Հրամանատարական հավաքների արդյունքների ամփոփմանը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի կողմից ի մի են բերվել արձանագրված արդյունքները, լավագույն ցուցանիշներ գրանցած մի խումբ զինվորականներ արժանացել են խրախուսման, իսկ մասնակից սպայակազմին  հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ տրվել են անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր